Այլևս երբեք քնելիս բջջայինն անկողնում չեք պահի

Վերջերս իրականացված հետազոտության արդյունքները վկայում են, որ բջջային հեռախոս օգտագործող մարդկանց 44 տոկոսն այն քնելիս անկողնում է պահում՝ զարթուցիչի ձայնը լսելու, կարևոր զանգեր և հաղորդագրություններ բաց չթողնելու համար:

Սակայն բարի մտադրություններն առողջության համար կարող են չարիք դառնալ։

Այլևս երբեք քնելիս բջջայինն անկողնում չեք պահի

Կարող եք բարձը հրդեհել

Վերջերս ԱՄՆ Տեխաս նահանգի դեռահաս բնակչուհիներից մեկը գիշերը ծխի հոտից էր արթնացել և պարզել, որ բարձի տակ թողնված Samsung Galaxy S6 հեռախոսն արդեն կիսով չափ հալչել է և սավանն ու ներքնակը այրել: Ճիշտ է, դեպքի մեղավորը սարքի հետ անհամատեղելի մարտկոցն էր, որի վտանգավորության մասին հեռախոսի օգտագործման ձեռնարկը հատուկ զգուշացում է հղում, բայց նույն ձեռնարկի մեջ նաև մեկ այլ տեղեկություն կարելի է գտնել՝ սարքը անկողնային հաստ պարագաներով ծածկել չի կարելի:

Այլևս երբեք քնելիս բջջայինն անկողնում չեք պահի

Կարող եք ինքներդ ձեզ քնից զրկել

Բջջային հեռախոսները (ինչպես նաև պլանշետները, հեռուստացույցն ու LED էկրանով համալրված այլ սարքերը) կապույտ լույս են արձակում, ինչը կարող է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրության ծավալների նվազեցման և ցիրկադային ռիթմերի խանգարման հանգեցնել: Երևույթի պատճառն այն է, որ հիշյալ սարքավորումներից արձակվող լույսի ալիքները ցերեկային լույսի երկարությունն ունեն և կարող են մարդու օրգանիզմին շփոթմունքի մեջ գցել: Ընդհանրապես, նորմալ քուն վայելելու համար հարկավոր է անկողին մտնելուց երկու ժամ առաջ բոլոր էլեկտրական սարքավորումներն անջատել, իսկ բջջայինն ու անձնական համակարգիչը ննջասենյակից հեռու պահել:

Այլևս երբեք քնելիս բջջայինն անկողնում չեք պահի

Առավել լուրջ առողջական խնդիրների մասին

Հակառակ շրջանառվող համոզմունքների՝ դեռևս գիտականորեն ապացուցված չէ, որ բջջային հեռախոսը կարող է այս կամ այն հիվանդության, ընդհուպ մինչև քաղցկեղի առաջացում հրահրել: Ավելին՝ որոշ փորձագետներ պնդում են, թե բջջային հեռախոսն այնքան փոքր չափաբաժնով էլեկտրամագնիսական ռադիացիա է արձակում, որ հնարավոր չէ անգամ ռենտգեն հետազոտության և միկրոալիքային վառարանի հետ համեմատել:

Այդուհանդերձ, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2011թ. հատուկ նախազգուշացմամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, թե հիշյալ սարքի օգտագործումը կարող է քաղցկեղածին ազդեցության ունենալ մարդկանց և հատկապես երեխաների շրջանում, քանի որ վերջիններս առավել բարակ գանգ ու գլխամաշկ ունեն՝ արձակվող ռադիացիային հակազդելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...