Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի

Նորաձևությունը փոփոխական է: Այն յուրաքանչյուր պահի կարող է լրիվ հակառակ կողմը շրջվել:

Բայց, անյուամենայնիվ, հագուստն ունի մի քանի ավանդական առանձնահատկություններ, որոնք չեն ենթարկվում ո՛չ ժամանակի, ո՛չ նորաձևության փոփոխություններին:

Նման առանձնահատկություններից մեկի մասին էլ այսօր կխոսենք:

Բոլորը գիտեն, որ տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմից են, իսկ կանացի հագուստինը՝ ձախից:

Բայց, թե ինչու է դա այդպես, ոչ բոլորը գիտեն:

Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի

Առավել հայտնի և ճշգրիտ տարբերակը հետևյալն է. բանն այն է, որ հին ժամանակներում հարուստ կանայք հագնվում էին իրենց ծառաների օգնությամբ:

Այդ աղջիկներին, որոնց մեծ մասը աջլիկ էին, ավելի հարմար էր կոճկել իրենց տիրուհու հագուստի կոճակները, որոնք կարված էին ձախ կողմից:

Իսկ տղամարդիկ, նույնիսկ շատ հարուստները, հիմնականում ինքնուրույն էին հագնվում, այդ պատճառով էլ նրանց հագուստի կոճակները աջ կողմից էին:

Բացի այդ՝ գոյություն ունի նաև մեկ տարբերակ՝ կապված երեխաներին կրծքով կերակրելու հետ:

Պարզվում է՝ կրծքով կերակրելու ժամանակ կանայք հաճախ երեխային պահում են ձախ կրծքին մոտ:

Եվ եթե կոճակները գտնվում են ձախ կողմում, ապա նման կերպ հագուստի աջ մասով կարելի է ծածկել երեխային և պաշտպանել ցրտից:

Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի

Կա նաև տարբերակ այն մասին, որ կոճակները հայտնվել են Նապոլեոնի շնորհիվ:

Իբր ինչ որ պատճառով կանայք սկսել են կրկնօրինակել նրա կանգնելու հայտնի դիրքը, որի ժամանակ նա թաքցնում էր ձեռքը սերթուկի տակ, դրանից հետո նա հրամայել է կանացի հագուստի կոճակները կարել հակառակ կողմից:

Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի

Մի խոսքով՝ ահա այսպիսի տարբերակներ են պտտվում համացանցում:

Իսկ միգուցե ամեն ինչ շատ ավելի պարզ է. կոճակների նման դասավորվածության դեպքում տղամարդկանց և կանանց ավելի հեշտ է հանել հագուստը միմյանց վրայից:

Загрузка ...