Կանանց 10 տիպեր, որոնց հետ երբեք չի կարելի հանդիպել

1. Հարստություն փնտրող

Այդպիսի կինը նախընտրում է հանդիպել այնպիսի տղամարդու հետ, ով փող ունի, բայց դա չի նրան դարձնում հարստություն որոնող: Դա պարզապես նշանակում է, որ նա ուզում է լինել ֆինանսապես ապահովված տղամարդու հետ, ով կարող է հոգալ թե նրա, թե իր ծախսերը, եթե դրա կարիքը կա:

Իսկական հարստություն փնտրողը նա է, ով առաջին իսկ ակնարկի դեպքում, որ տղամարդը հարուստ է, փորձում է իր համար դրանից բաժին պոկել: Նա պատրաստ է ամեն բան անել փողի համար:

Ի՞նչն է մատնանշում, որ ձեր առջև հենց այդպիսի կին է կանգնած: Նրա թանկ ճաշակը, երբ նա թքած ունի այն ամենի վրա, ինչ դու անում ես՝ բացի քո տված նվերներից ու նրա համար կատարված գնումներից: Նրա բոլոր խոսակցությունները միայն փողի ու տղամարդու վաստակի շուրջ են: Երբեմն նա կարող է ձև անել, որ ֆինանսական խնդիրներ ունի, որ տղամարդն իրեն օգնի:

2. Դրամայի թագուհի

Նրանք մոծակից փիղ են սարքում: Նա պատրաստ է սկանդալ սարքել, միայն թե ստանա այն, ինչ ուզում է: Եվ նա փորձում է քո մեջ մեղքի զգացում առաջացնել, որ դու գաս ու փրկես իրեն:

3. Արքայադուստր

Նա նույնքան թանկ ճաշակ ունի, որքան հարստություն փնտրող կինը, բայց նրա համար պարտադիր չէ քո փողերն ունենալը: Նա ուզում է, որ իր հետ վարվեն արքայավայել, նա պնդում է, որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես ինքն է ուզում: Երեսառած է ու չի ամաչում դրանից, սպասում է միայն լավագույնին:

4. Կախված է քեզնից

Ինչո՞ւ նա անի ինչ-որ բան ինքնուրույն, եթե կարող է քեզ խնդրել այդ մասին: Նա միշտ իրեն որպես զոհ է ներկայացնում ու սպասում, որ դու ամեն բան կանես իր փոխարեն: Վատագույնն այն է, որ, երբ դու մերժում ես, նա բողոքում է, որ դու բավականաչափ չես սիրում իրեն:

5. Սղոց

Նա մտածում է, որ քեզ կառուցողական քննադատության է ենթարկում, բայց իրականում պարզապես բողոքում է: Եվ պարտադիր չէ, որ այդ բողոքն ուղղված լինի քո ու ձեր հարաբերությունների դեմ: Նա կարող է պարզապես բողոքել ամեն ինչից ու նեգատիվ տարածել:

6. Ֆեմինացի

Ինչպե՞ս ես դու համարձակվել նրա առջև դուռը բացել կամ աթոռ առաջարկել: Ի՞նչ է, դու մտածում ես, որ ինքն այնքան թույլ է, որ չի կարող դա ինքնուրո՞ւյն անել: Ֆեմինացին կատեգորիկ ֆեմինիստուհին է, ով փորձում է ապացուցել, որ կանանց պետք է նույն կերպ վերաբերվել, ինչպես որ տղամարդկանց:

Կանանց վերաբերյալ ցանկացած ռեմարկ կարող է ընկալվել՝ որպես վիրավորանք կամ սեքսիզմ: Նրա հետ պետք է շատ զգույշ լինել:

7. Քամելեոն

Քեզ դուր գալու համար նա կսկսի կրկնել այն ամենը, ինչ դու անում ես: Նա կարող է պատճենել քո հետաքրքրությունները, քանի որ չունի սեփական անձի զգացողություն: Նա ամեն ինչի համաձայն կլինի ու կանի այն ամենը, ինչ դու կասես: Նա իր սեփական կարծիքը չի ունենա ու նույնիսկ չի ունենա սեփական նախապատվությունները:

8. Երազող կին

Նա ապրում է իր երազների աշխարհում: Նա տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել, ու լսում է այն, ինչ ուզում է լսել: Նա ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում այդ առումով ու կարող է անտեսել այն, ինչի հետ չի ուզում գործ ունենալ առհասարակ: Այնպես որ, քեզ համար դժվար կլինի նրան հասցնել որևէ խնդիր: Նա խուսափում է կոնֆլիկտներից ու ձև է անում, թե ամեն բան լավ է:

9. Օդերը փակող

Նա ուզում է իմանալ այն ամենը, ինչ քեզ հետ տեղի է ունենում: Նա կպչուն է, իշխող, չի կարող անտեղյակ լինել քո կյանքում կատարվող որևէ իրադարձությունից: Նա միշտ սպասում է, որ դու պարտադիր կպատասխանես նրա հաղորդագրություններին, չի ընդունում մերժումը՝ որպես հանդիպման առաջարկի պատասխան: Նա ահավոր վախենում է, որ դու կհեռանաս իրենից:

10. Հանելուկ

Նա ինտրիգ է ստեղծում նրանով, որ իր մասին շատ բան չի պատմում: Դա սկզբում հետաքրքիր է, բայց եթե այդպես երկար է շարունակվում, հարց է առաջանում, թե ինչո՞ւ:

Հավանաբար, դու երբեք էլ չես իմանա, քանի որ նա այդպիսին է ու պատրաստ չէ իսկական հարաբերությունների: