Ի՞նչ է պետք իմանալ մարդու երկրորդ ամենահզոր օրգանի՝ աչքի մասին

Աչքն ուղեղից հետո երկրորդ ամենաբարդ օրգանն է։ Այն մի շարք զարմանալի հատկություններ ունի և կարող է անելի մեծ քանակությամբ գործողություններ։

Աչքը շատ կարևոր օրգան է, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հոգ տանել նրա մասին։ Որոշ գիտնականներ այն անվանում են նաև բնության անակնկալ։

Տեսնելու գործընթացը շատ հետաքրքիր կենսաբանական գործընթաց է։ Եկեք ծանոթանանք աչքի մասին մի քանի հետաքրքիր փաստերի։

Երկրորդ ամենահզոր օրգանը

Նրանք օգտագործում են մեր ուղեղի կարողության շուրջ 65% ը։ Նրանք ժամում 36 000 բիտ ինֆորմացիա կարող են յուրացնել։ Աչքերն ուղեղից հետո երկրորդ ամենահզոր օրգանն են։ Աչքը միշտ աշխատում է և երբեք չի քնում։

Քաշ

Մեր երբևէ ստացած ինֆորմացիայի 85%-ը ղեկավարվում է նրա կողմից։ Մարդկային աչքի քաշը մոտ 28 գրամ է։ Մեր աչքի ամենակարևոր հատվածը նույնքան փխրուն է, որքան խոնավ կտորը։

Չափսը

Սովորական մարդկային աչքի չափսը հասնում է 1 դյույմի։ Աչքը սկսում է մեծանալ ձևավորվելուց երկու շաբաթ անց։ Մեր աչքերը ծնված օրվանից միշտ նույն չափսի են։

Ամենահզոր մկանները

Արտաքին մկանները, որոնց միջոցով շարժվում են աչքերը, մարդկային օրգանիզմի ամենահզոր մկաններն են։ Նրանք 100 անգամ ավելի հզոր են, քան մնացած մկանները։

Թարթում

Թարթումը տևում է մի քանի միլիվայրկյան։ Մեկ րոպեում իրականացվող թարթումների հստակ թիվ չկա։

Իրականում մեկ րոպեում թարթելու հաճախականությունը կարող է տատանվել 2-50 անգամ։ Սա նշանակում է, որ մեկ րոպեի ընթացքում մարդը 1,5 5 վայրկյան է օգտագործում աչքերը բացելու և փակելու համար։

Առանց հանգստի

Եվս մեկ հետաքրքիր փաստ է այն, որ աչքը մարմնի մաս է, որը երբեք հանգստանալու կարիք չի ունենում։ Նա հանգիստ կարող է գործել ցանկացած պահի՝ գիշեր, թե ցերեկ։