Ծերանալու մասին 7 թյուր կարծիք, որոնց հաստատ պետք չէ հավատալ

Շատերը տարեցներին շատ տարածված կարծրատիպային հայացքով են վերաբերվում։

60-ից հետո մարդու վրա սկսում են նայել լրիվ այլ կերպ. նրան սկսում են ավելի քիչ վստահել, չեն հավատում նրա ինքնուրույնությանը, հաճախ երեխայի հետ են համեմատում։

1. Տարիքի հետ մարդիկ հիմարանում են

Ծերանալու մասին 7 թյուր կարծիք, որոնց հաստատ պետք չէ հավատալ

Իհարկե, ծերությունը կարող է բերել կոգնիտիվ ունակությունների փոփոխության, բայց ոչ միշտ։ Վատանում է ռեակցիան, սակայն ուղեղի աշխատանքը ակտիվանում է այլ հատվածներում։ Տարեցներն ավելի մեծ կյանքի փորձ ունեն։ Նրանց բառապաշարն էլ ավելի հարուստ է, քան ավելի երիտասարդներինը։

2. Ծերությունը տանջում է մարդկանց

Ծերանալու մասին 7 թյուր կարծիք, որոնց հաստատ պետք չէ հավատալ

Այս միֆը նույնպես վաղուց հերքվել է, քանի որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարեց մարդիկ բնակչության ամենաերջանիկ խավն են։

3. Ծերությունը միայնության է դատապարտում

Ծերանալու մասին 7 թյուր կարծիք, որոնց հաստատ պետք չէ հավատալ

Սոցիալական մեկուսացումը իհարկե կարող է խնդիր դառնալ տարեցների համար, սակայն ընտանիքի հետ հավաքները, հասակակից ընկերուհիները և իհարկե թոռները թույլ չեն տալիս, որ նրանք իրենց մեկուսացված զգան։

4. Ծերությունը զրկում է կրեատիվությունից

Ծերանալու մասին 7 թյուր կարծիք, որոնց հաստատ պետք չէ հավատալ

Սա մոլորություն է, շատ մարդիկ այս տարիքում սկսում են ազատել իրենց կրեատիվ էներգիան։ Հիշեք, թե որքան նկարիչներ, գրողներ և երաժիշտներ են իրենց գլուխգործոցները ստեղծել պատկառելի տարիքում։

5. Տարեցների մտածելակերպը շատ սահմանափակ է

Ծերանալու մասին 7 թյուր կարծիք, որոնց հաստատ պետք չէ հավատալ

Ամեն բան կախված է կոնկրետ մարդուց, բայց եթե դուք մի քանի փնթփնթան բիձուկ եք ճանաչում և նրանցով եք դատում բոլորին, չարաչար սխալվում եք։ Շատ տարեցներ են հեշտությամբ վերաբերվում ամեն նորի և հեշտությամբ լեզու գտնում երիտասարդների հետ։

6. Ծերությունից չես խուսափի, դա գենետիկա է

Ծերանալու մասին 7 թյուր կարծիք, որոնց հաստատ պետք չէ հավատալ

Իհարկե, դա այդպես է, բայց ծերությունը կարելի է դանդաղեցնել։ Ճիշտ սնունդն ու առողջ ապրելակերպը կօգնեն ավելի երիտասարդ տեսք ունենալ և ավելի երիտասարդ զգալ։

7. Ծերությունը զրկում է արդյունավետությունից

Ծերանալու մասին 7 թյուր կարծիք, որոնց հաստատ պետք չէ հավատալ

Տարեցներն ավելի շատ ազատ ժամանակ են ունենում։ Թե ինչպես այն ծախսել, ամեն մեկն ինքն է որոշում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ թոշակի անցնելուց հետո մարդկանց 24%-ը կամավորական աշխատանքներով է զբաղվում, ինչը հերքում է արդյունավետության նվազման տեսությունը։

Ծերանալու մասին 7 թյուր կարծիք, որոնց հաստատ պետք չէ հավատալ

Այս ամենը ցույց է տալիս, որ ծերությունն այնքան էլ սարսափելի չէ, այն պարզապես կյանքի այլ փուլ է, ընկալման այլ վեկտորով և ուղեղի այլ ակտիվությամբ, որը կյանքին լրիվ ուրիշ անկյունի տակ նայելու հնարավորություն է տալիս։ Ինչպես տեսնում եք, եթե հոգ տանենք մեր մասին և մեր կողքը շատ հարազատներ ու մտերիմներ ունենանք, ծերությունն առանց խնդիրների և սահմանափակումների կդիմավորենք։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...