10 բան, որ մայրիկները պիտի ասեն դուստրերին մինչև չափահաս դառնալը

Այս աշխարհն այնքան էլ հիասքանչ չէ, ինչպես գրում են ռոմանտիկ գրքերում կամ ցույց տալիս լիրիկական ֆիլմերում և արքայադուստրերի մասին մուլտֆիլմերում, և մեր դուստրերը պետք է դրա մասին իմանան։

Նրանց հիմիկվանից տեղեկացրեք, որ, ուզեն թե չուզեն, իրենց վիճակված է կյանքում առնչվել բազմաթիվ դժվարությունների ու անգամ անախորժությունների։ Կարևորը, որ նրանք պատրաստ լինեն ու սովորեն այդ խոչընդոտները հաղթահարել։

Այս 10 ճշմարտությունը պետք է ասեք ձեր դստերը․

Երջանկությունը փողի մեջ չէ

Ոչ էլ մասնագիտական նվաճումների։ Անհրաժեշտ է սովորել երջանիկ ապրել՝ ի հեճուկս ամեն ինչի։

Զգույշ եղեք տղամարդկանց հետ հարաբերություններում

Հիշեք, որ տղամարդու հաճելի ժպիտն ու լավ շարժուձևը կարող են ընդամենը սառը հաշվարկը քողարկելու միջոց լինել։

Սերը միշտ չէ, որ երջանկացնում է

Ամեն մի հարաբերությունից հարկավոր է դասեր քաղել, սովորել չհիասթափվել սիրուց ու շարունակել որոնումները։

Ոչ մի տղամարդ իրավունք չունի ձեռք բարձրացնելու կնոջ վրա

Ինչպես նաև վիրավորել նրան ու ստորացնել։ Ձեր դուստրը պիտի սովորի սիրել ինքն իրեն ու խուսափի անառողջ հարաբերություններից։

Չարժե վստահել առաջին պատահած մարդուն ու կյանքը պատմել

Վստահությունը պետք է վաստակել։ Ձեր դստերը սովորեցրեք ականջալուր լինել սեփական կանխազգացմանը ու ոչ մեկին թույլ չտալ իրեն խաբել։

Պետք է սովորեցնել դստերը, որ կարողանա ճիշտ ընտրել ընկեր(ուհի)ներին 

Իսկական ընկերը պիտի միշտ ընկերոջ (ընկերուհու) կողքին լինի ինչպես ուրախության, այնպես էլ տխրության պահերին։ Իսկական ընկերությունը ճակատագրի նվեր է։

Ուժեղ կանայք լաց են լինում

Ձեր դուստրը պիտի իմանա, որ հարկ եղած դեպքում պետք է ազատություն տա զգացմունքներին, ստիպի, որ շրջապատն իրեն ընդունի այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Կնոջ առողջ զգացմունքներն անչափ կարևոր են։

Արտաքինը երկրորդական է

Ամենակարևորը ներքին գեղեցկությունն է, հարուստ ներաշխարհը, որը լույս է ճառագում իր շուրջն ու գեղեցկացնում կնոջը, անգամ, երբ երիտասարդությունն անցնում է։

Չպետք է տուրք տալ ամբոխին

Ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ նախ պիտի մտածել հետևանքների մասին ու շատ չկարևորել հանրային կարծիքը, քանի որ ամեն մարդ միայն սեփական արարքների համար է պատասխանատու։

Պետք է հարգել ուրիշներին և ինքն իրեն

Այդ առումով առաջին քայլը սեփական անձը, արտաքինը սիրելն է, ինչպես նաև սեփական բնավորության առանձնահատկությունների հետ հաշվի նստելը։