Կենդանակերպի նշաններ, ովքեր սիրահարվելիս կորցնում են իրենց

Երկվորյակներ:

Նոր հարաբերություններն ու սերը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մոտ հիացմունք են առաջացնում:

Նրանք նախ երկար մտածում են, փորձում հասկանալ ու ճանաչել մարդուն, որոշակի հեռավորություն պահպանում մարդուց, ով իրենց դուր է գալիս:

Բայց երբ խոչընդոտները հաղթահարվում են, Երկվորյակներն ազատվում են իրենց վախերից, կասկածներից, խորասուզվում զգացմունքների մեջ: Նրանց սերը հագեցած է, խորը:

Խոյ:

Հաճախ չեն էլ նկատում, որ ավելին են տալիս, քան զուգընկերը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ ձգտում են բարելավել հարաբերությունները, խորասուզվում իրենց զգացմունքների մեջ:

Իրենց նվիրում են սիրուն, առանց վախենալու հոգին բացում զուգընկերոջ առաջ: Սիրային  հարաբերություններում վճռական են, անկեղծ, ինքնազոհ:

Կշեռք:

Չափազանց հավատարիմ են զուգընկերոջը: Անկեղծորեն հիանում և հարգում են նրան, ում սիրում են:

Չեն վախենում արտահայտել իրենց զգացմունքները: Նկատում են մարդկանց միայն լավագույն հատկությունները, հարաբերություններում անմնացորդ նվիրվում:

Աղեղնավոր:

Հարաբերություններում միշտ անկեղծ են և խոցելի, նույնիսկ, երբ հասկանում են, որ իրենց կարող են ցավ պատճառել:

Սիրում են անմնացորդ, զգացմունքներն արտահայտում են համարձակ, կրքոտ: Աղեղնավորները վստահ են, որ ավելի լավ է անել և զղջալ, քան չանել և ավելի շատ զղջալ:

Ձկներ:

Վստահում են մարդկանց, խորը, ուժեղ զգացմունքներ ունեն, ամբողջությամբ նվիրվում են զգացմունքներին:

Անխոս վստահում են սիրելիին, խորտակվում վերջինիս ներաշխարհում: Հարաբերություններում անկեղծ են, ազնիվ, գործում են՝ ելնելով իրենց զգացմունքներից: