18 նշան, որ դուք լրացնում ու միմյանց ավելի լավն եք դարձնում

1. Երբ դուք միասին եք, դուք ինքնաբերաբար բարի եք դառնում, ինքներդ ձեր լավագույն տարբերակը: Ձեզ նույնիսկ պետք չէ աշխատել ավելի լավը լինել միմյանց ներկայությամբ, քանի որ դա ինքնաբերաբար է տեղի ունենում:

2. Ռոմանտիկ ու հուզիչ արտահայտությունները, որոնք դուք նախկինում տանել չէիք կարողանում, ինքնաբուխ կերպով հնչում են ձեր շուրթերից: Դուք պարզապես երջանիկ եք ու հալչում եք միմյանց գրկում, իսկ ձեր շուրջն ընթացող կյանքին դուք նայում եք լավատեսորեն, ռոմանտիկ կատակերգության միամիտ հերոսի պես:

3. Ուրիշները նկատում են ձեր զույգի լավ էներգիան: Մատուցողները, գանձապահներն ու պարզապես անծանոթ մարդիկ զգում են ձեր դրական ալիքները: Ձեր սերը երջանիկ է դարձնում ոչ միայն ձեզ, այլև ուրիշներին է ժպիտ պարգևում:

4. Միմյանց պահանջմունքները ձեզ համար առաջին տեղում են, ընդ որում՝ դա տեղի է ունենում բնականորեն: Դուք ոչինչ չեք կարող դրա հետ անել, քանի որ նրա երջանկությունը քո երջանկությունն է, և հակառակը:

5. Դուք անմեղ սուտ եք ասում ու պատրաստ եք զոհել ձեր հարմարավետությունը՝ հանուն ձեր զուգընկերոջ: Դուք ասում եք, որ չեք մրսում ու տալիս եք ձեր պիջակը նրան: Դուք ասում եք, որ սուշի եք ուզում, նույնիսկ եթե դա բոլորովին էլ այդպես չէ, բայց գիտեք, որ ձեր զուգընկերն ուզում է ճապոնական ռեստորան գնալ:

6. Դուք միշտ մտածում եք միմյանց բարեկեցության ու հարմարավետության մասին, քանի որ պարզապես սիրելի մարդուն հարմար նստած ֆիլմ դիտելն ու ժպտալը ձեզ համար բավական են երջանիկ լինելու համար:

7. Դուք ունեք այն բաների ցանկը, ինչը դուր է գալիս կամ չի գալիս ձեր զուգընկերոջը: Այդ ցուցակը դուք անընդհատ թարմացնում եք, երբ նոր բան եք իմանում, քանի որ ուզում եք առավել արդյունավետ կերպով բավարարել նրա պահանջմունքները:

8. Դուք միմյանց հաշվի եք առնում որոշումներ կայացնելիս` երբեմն նույնիսկ չգիտակցելով դա. երբ նոր հագուստ եք գնում, ընտրում եք, թե որ ֆիլմը դիտելու գնաք, կամ որ համերգին ներկա գտնվեք, ուր մեկնեք հանգստանալու:

9. Դուք սկսում եք տնտեսել այն բաների վրա, ինչն անձամբ ձեզ է դուր գալիս, որ ծախսեք այնպիսի բաների վրա, որը երկուսով կարող եք վայելել, որովհետև դուք ամեն ինչ միասին եք ուզում անել:

10. Դուք ոչ թե առաջին դեմքով եք մտածում, այլ գործածում եք «մենք» դերանունը:

11. Ձեր զուգընկերոջ կողքին ձեզ արդեն տհաճ չի թվում այն, ինչ նախկինում դուր չէր գալիս. օրինակ՝ տունը մաքրելը, ճաշ եփելն ու լվացք անելը: Գլխավորը, որ նա ձեր կողքին լինի:

12. Դուք ոգեշնչում եք միմյանց նոր վայրեր բացահայտել, ինչ-որ նոր բան փորձել:

13. Դուք վեցերորդ զգայարան ունեք, որը վերաբերում է ձեր սիրելիի անձնական սահմանները ճանաչելուն: Դուք գիտեք` երբ է ժամանակը դադարեցնել նրան բարկացնել, երբ է պետք ավելի քնքուշ լինել:

14. Երբ նրա զգացմունքները խոցված են, ձեզ համար նույնպես ցավալի է: Հատկապես սարսափելի եք դուք ձեզ զգում, երբ ինքներդ եք անզգուշաբար նեղացնում ձեր զուգընկերոջը: Այդ ժամանակ դուք տառապում եք` չիմանալով ինչպես ներողություն խնդրել, քանի որ ձեզ համար կրկնակի ցավոտ է:

15. Դուք կատաղում եք, երբ ինչ-որ մեկը նեղացնում կամ վիրավորում է ձեր զուգընկերոջը: Դուք ուզում եք պաշտպանել նրան ու վրեժ լուծել:

16. Դուք շնորհակալության մեծ զգացում ունեք ձեր հարաբերությունների համար, զգում եք, թե ձեր բախտն ինչքան է բերել այդպիսի մարդու հանդիպելով:

17. Դուք ավելի բարի եք դառնում, ցանկանում եք բարին արարել: Դուք ավելի քիչ եք նյարդայնանում, առավել պատասխանատու ու հնազանդ եք դառնում կյանքի բոլոր ոլորտներում:

18. Դուք սկսում եք ավելի շատ սիրել ինքներդ ձեզ, քանի որ ձեր զուգընկերը ձեր մեջ լավագույնն է բացահայտում, ու դուք դրա համար նրան ավելի շատ եք սիրում: