Թոփ 5 անհարմար իրավիճակներ շփման ժամանակ, որոնցից հարկավոր է խուսափել

Անհարմար իրավիճակները վատ ազդեցություն են ունենում շրջապատի հետ մեր հարաբերութունների վրա, և սա գաղտնիք չէ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անհարմար իրավիճակների թոփ 5-ը, որոնք անընդհատ ստեղծվում են շփման ժամանակ և որոնցից ավելի լավ է հեռու մնալ։

Ողջունում

Երբեմն մարդուն բարևելը մարդիկ շփոթում են ողջունելու ձևի հետ։ Oրինակ՝ զսպված գործնական ձեռքսեղման փոխարեն մարդիկ գրկում են և համբուրում կամ էլ վազում են ամբողջ սրահով մեկ, որպեսզի բարևեն, երբ ավելի տեղին կլիներ ժպտալով գլխով անելը կամ ձեռքով անելը։

Մարդու անունը

Անհարմար իրավիճակ է ստեղծվում, երբ շփման ժամանակ պատահաբար մոռանում ենք զրուցակցի անունը, սխալ ենք արտաբերում անծանոթի անունը կամ, որ ավելի վատ է, զրուցակցիին այլ անունով ենք դիմում։

Ավելորդ բառեր

Երբեմն մենք ինչ-որ բան ենք ասում մարդու մասին՝ ենթադրելով, որ նա չի լսում կամ կանգնած չէ մեր թիկունքում։ Հատկապես, երբ ասում ենք ոչ այդքան հաճելի բաներ։ Անհարմար իրավիճակ է ստեղծվում այն ժամանակ, երբ մարդը մտքեր է բարձրաձայնում, որոնք նախատեսված չեն այլ մարդկանց համար։

Հակառակ սեռ

Հեռախոսային խոսակցության ժամանակ մարդիկ երբեմն կարող են շփոթել տղամարդկային և կանացի ձայները։ Սա նույնպես անհարմար իրավիճակ է, ինչպես թիկունքից մոտենալիս տղամարդուն շփոթելը կնոջ հետ կամ էլ հակառակը։

Անձնական կյանք

Երբեմն մենք պատահաբար ուրիշներին ցույց ենք տալիս մեր անձնական կյանքը։ Օրինակ՝ հեռախոսով որևէ լուսանկար ցույց տալու ժամանակ պատահաբար ցույց ենք տալիս մեկ այլ նկար։ Կամ, օրինակ, ուրիշների ներկայությամբ հեռախոսի բարձրախոսը միացրած ենք խոսում, և խոսակցության ժամանակ անձնական ինֆորմացիա է քննարկվում։