Կենցաղային 5 սովորություն, որոնք հուշում են, որ մարդն ունի հոգեկան խնդիրներ. իսկ դրանցից ո՞ր մեկն ունեք դուք

Մեզանից յուրաքանչյուրը կենցաղում իրեն դրսևորում է իր սեփական սովորություններով ու սովորույթներով։ Դրանք մենք հաճախ անմեղ ենք համարում, բայց արի ու տես, որ այդպես չեն կարծում հոգեբանները։

Նրանք վստահեցնում են, որ մեր առօրյայի 5 սովորություններ կարող են հուշել, որ մենք հոգեբանորեն վատ վիճակում ենք գտնվում ու կանգնած ենք հոգեկան խանգարումների շեմին։

1. Մաքրել այնքան, մինչև փայլի

Կենցաղային 5 սովորություն, որոնք հուշում են, որ մարդն ունի հոգեկան խնդիրներ. իսկ դրանցից ո՞ր մեկն ունեք դուք

Մաքուր լինելը մեզնից յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի, սակայն կա մաքրության մի աստիճան, որն արդեն վկայում է հոգեկան խանգարումների մասին։ Այդպիսի մարդիկ հիմնականում.

  • Հիվանդագին հետևում են իրենց առողջությանը,
  • Անգամ մաքուր իրը չեն զլանում նորից մաքրել ու այնքան, մինչև այն փայլի,
  • Անընդհատ հիվանդագին հետևում են իրենց հիգիենային, մաքուր ձեռքերն այնքան են լվում, որ ձեռքերի բնական մաշկն անգամ քերվում է։
  • Նրանք անընդհատ վստահ են, որ ինչ-որ բան եմ մոռացել։

Եթե, օրինակ, մարդը տատանվում է, որ դուռը, հնարավոր է, բաց է թողել, բայց հանգստացնում է սեփական անձն ու գնում աշխատանքի, քանի որ գիտի, որ անհնար է՝ դուռը փակած չլինի, ապա սա նորմալ է։ Սակայն եթե, դա հասկանալով հանդերձ, նա անընդհատ վերադառնում է տուն, ստուգում, մի քանի անգամ համոզվում, որ սխալ չէ ու ուշացած գնում իր գործերին, ապա հնարավոր է, որ մենք գործ ունենք հոգեկան խեղումով մարդու հետ։

Հոգեբանները վստահեցնում են, որ մաքրությունը կարևոր արժեք է մեզնից յուրաքանչյուրի համար, սակայն դրանով տարվածներն արդեն խնդիրներ ունեն։

2. Եվս մեկ կատու եմ ուզում պահել

Կենցաղային 5 սովորություն, որոնք հուշում են, որ մարդն ունի հոգեկան խնդիրներ. իսկ դրանցից ո՞ր մեկն ունեք դուք

Բոլորս էլ խղճում ենք, երբ տեսնում ենք անտուն կատվի, որը դրսում մենակ է ու մրսում է։ ՄԵզնից յուրաքանչյուրը կփորձի օգնություն ցուցաբերել նրան, կերակրել, գուցե տեր գտնել կամ կացարան, որ նա իրեն վատ չզգա, բայց այդպես չեն վարվի հոգեկան խնդիրներով մարդիկ։

Եթե անգամ նրանց տանն արդեն 24 կատու կա, նրանք կորոշեն պահել 25-րդին ևս։ Այսպիսի մարդիկ չեն էլ մտածի տան հիգիենայի մասին, այն մասին, որ կատուներին նորմալ սնունդ է պետք։ Կատուները շուտով կսկսեն ձագեր հանել ու նրանք կպահեն անգամ նրանց ձագերին, սակայն, միևնույն է, դրանցից ոչ մեկին ուրիշին չեն տա։

Ըստ հոգեբանների՝ սա ոչ թե բարության, այլ հոգեկան խանգարմունքի դրսևորում է։ Երեք կատու․ սա առավելագույն քանակն է կատուների, որ մարդ պետք է պահի։

3. Այս կոտրված իրը դեռ պետք է գալու

Կենցաղային 5 սովորություն, որոնք հուշում են, որ մարդն ունի հոգեկան խնդիրներ. իսկ դրանցից ո՞ր մեկն ունեք դուք

Այս պարագայում պետք է կարողանանք տարբերել ուղղակի խնայող կամ ժլատ մարդուն և այն մարդուն, ով ունի հոգեկան խնդիրներ։ Այսպիսի մարդիկ ուղղակի չեն նետի իրը, անգամ եթե այն իրոք այլևս պիտանի չլինի կիրառության համար։

Մեզնից յուրաքանչյուրը նոր իր գնելիս դժվարությամբ է կարողանում ազատվել հնից, ու դա նորմալ է, սակայն կան իրեր, որոնցից ազատվելն ուղղակի օգնում է տեղ ազատել, ավելի կոկիկ լինել ու ավելի համարավետ դարձնել կյանքդ։ Սակայն մարդիկ, ովքեր այսպիսի խնդիրներ ունեն, ոչ մի կերպ դա չեն հասկանում։ Նրանք կկուտակեն բոլոր հնարավոր ջարդված ու չկիրառվող իրերը՝ վստահեցնելով՝ դրանք մի օր հաստատ պետք են գալու։

4. Չեմ լվալու ատամներս, ինչ էլ պատահի

Կենցաղային 5 սովորություն, որոնք հուշում են, որ մարդն ունի հոգեկան խնդիրներ. իսկ դրանցից ո՞ր մեկն ունեք դուք

Այս սինդրոմն անվանվել է հին հույն փիլիսոփա Դիոգոնեսի անունով։ Նա ապրում էր աղբանոցում, նորմալ չէր սնվում, հիգիենային չէր հետևում ու այսպես շարունակ։

Այսպիսի մարդիկ ևս այսպես են ապրում։ Նրանք վստահ են, որ չպետք է կենցաղային մաքրության, հագուստի կամ այլ իրերի վրա փող ու ժամանակ ծախսել։ Նրանք վերադառնում են իրենց կենդանական կյանքին ու այլևս դադարում մարդ լինելուց։

Այսպիսի մարդկանց բնորոշ են՝

  • ապատիան ու անտարբերությունը,
  • հիգիենայի կանոններին չհետևելը,
  • յուրաքանչյուր քննադատության ագրեսիվ վերաբերվելը,
  • ամոթի բացակայությունը,
  • ժլատությունը։

5. Պետք է ևս մեկ իր գնեմ

Կենցաղային 5 սովորություն, որոնք հուշում են, որ մարդն ունի հոգեկան խնդիրներ. իսկ դրանցից ո՞ր մեկն ունեք դուք

Բոլորիս շրջապատում էլ կան մարդիկ, ովքեր գնում են խանութ ոչ թե հատուկ նպատակով, այլ ևս մեկ իր գնելու համար, ու կապ չունի, որ այդ իրը նրանք չեն էլ օգտագործելու կամ դրանից այնքան շատ ունեն, որ կարող են հանգիստ 2 տարի ոչ մի նմանատիպ բան չգնել։

Այսպիսի մարդկանց հոգեբանները անվանում են Shopoholic, այսինքն՝ մարդ, ով հակում ունի գնումներ կատարելու։ Նմանատիպ հիվանդությամբ մարդիկ.

  • գնում են խանութ առանց որևէ հստակ նպատակի,
  • միշտ հետևում են զեղչերին,
  • միշտ հետևում են նորաձևության տենդենցներին,
  • ուզում են անպայման որևէ անպետք իր գնել,
  • երկար ժամանակ գնումներ չանելիս մատնվում են դեպրեսիայի։

Այս մարդկանց դասին չի կարելի դասել զբոսաշրջիկներին, քանի որ նրանք ուղղակի սիրում են գնումներ կատարել, որովհետև իրենց երկրից դուրս են, ու ամեն անպետք իր անգամ նրանց թանկագին է թվում։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...