Հատապտուղներով չիսքեյք, վաելեք

Միջուկի համար կարելի է օգտագործել ցանկացած մրգեր և հատապտուղներ

Բաղադրիչները՝

Խմորի համար.

Ալյուր՝ 200 գ

Ձու՝ 1 հատ

Կարագ՝ 100 գ

Շաքարավազ՝ 100 գ

Խմորիչ՝ 1,5 թ գ

Միջուկի համար՝

Կաթնաշոռ՝ 500 գ

Շաքարավազ՝ 100 գ

Ձու՝ 1 հատ

Վանելին՝ 1,5 թ գ

Թթվասեր՝ 70 գ

Պատրաստման եղանակը՝

Խառնում ենք ալյուրն ու խմորիչը, մանր քառակուսիների կտրատված կարագը ավելացնում խմորին:

Խառնում ենք մինչև որ խմորը փշուրների վերածվի, ապա ավելացնում ենք ձուն և շաքարավազը և փափուկ խմոր դարձնում:

Խմորը կես ժամով դնում սառնարանը:

Միջուկի համար՝ կաթնաշոռն ու շաքարավազը իրար խառնել, ավելացնել վանելինը, թթվասերը և ձուն:

Խառնել մինչև միասեռ զանգված դառնա:

Սառած խմորը տարածել ձեթապատված ամանի մեջ և կողերն 4-5 սմ բարձրացնել:

Վրան լցնել ամբողջ կաթնաշոտային զանգվածը, հատապտուղներով զարդարել, եփել 160 Cի վառարանում 40 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...