Կորած լաբրադորը իրեն շատ անսովոր ընկերներ գտավ

Կանզասից Լորա Քերերա անունով մի կին, սովորականի պես, բաց է թողել իր շանը Բոին՝ ինչպես միշտ զբոսնելու դրսում:

Որոշ ժամանակ անց կինը տագնապ հնչեցրեց, քանի որ իրենց սիրելին տուն չէր վերադարձել: Նրանք ամբողջ ընտանիքով գնացին որոնելու կորածին: Բայց նրանց որոնումը ոչինչ չտվեց: Բոին ոչ մի տեղ չգտան;

Կորած լաբրադորը իրեն շատ անսովոր ընկերներ գտավ

Ամեն օր ընտանիքի անդամների` կրկին իրենց ընտանի կենդանուն տեսնելու հույսը մարում էր: Բայց հանկարծ նրանք լսեցին լուրեր, որ տեսել են Բոի նման շուն, իրենց տանից մոտ իննը կիլոմետր հեռավորության վրա։

Կորած լաբրադորը իրեն շատ անսովոր ընկերներ գտավ

Առանց վայրկյան սպասելու, Լորայի ամուսինը` Քայլը թույլտվություն վերցրեց աշխատանքի վայրից և գնաց նշված կոորդինատներով` որոնելու իր սիրելի շանը: Բոին գտնվեց դաշտի մայրուղու մոտակայքում և շատ անսովոր ընկերների հետ: Լաբրադորի հետ մեկ այլ շուն և այծ կար: Շունն անմիջապես ճանաչեց իր տիրոջը և չթաքցրած ուրախությամբ վազեց դեպի իրեն: Բոի նոր ընկերները հետևեցին նրա օրինակին և մոտեցան Քայլիին:

Կորած լաբրադորը իրեն շատ անսովոր ընկերներ գտավ

Մարդը բոլոր կենդանիներին դրեց իր բեռնատարի մեջ և քշեց քաղաք: Պարզվեց, որ այծն ու մյուս շունը ապրում են Քերերայի տան մոտակայքում: Սա նշանակում է, որ զվարճալի եռյակն առջևում ունի անմոռանալի հանդիպումներ և արկածներ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...