Բժիշկները հույս չէին տալիս, բայց նա գոյատևեց և ինքը սկսեց օգնել առանձնահատկություններով երեխաներին

«Ձեր երեխան ապագա չունի…» — ի՞նչ եք կարծում, ինչ է զգում մայրը, երբ բժիշկներից լսում է նմանատիպ նախադասություն:

Երևի այդ զգացողությունը հնարավոր չէ նկարագրել բառերով… Սա հենց այն է, ինչ պատահել է Նինա անունով մի երիտասարդ մոր հետ, ով ծնել էր Դաունի համախտանիշով մի տղա:

Բժիշկները հույս չէին տալիս, բայց նա գոյատևեց և ինքը սկսեց օգնել առանձնահատկություններով երեխաներին

Դա տեղի է ունեցել դեռ 1982 թ.-ին։ Այդ ժամանակ այդպիսի երեխաների համար մշակված ուղղորդող ծրագրեր չեն եղել:

Բժիշկների կանխատեսումը հուսադրող չէր, նրանք գտնում էին, որ տղան մինչև մեկ տարի չի ապրի: Սակայն, չնայած այդ ամենին, մայրիկը չհանձնվեց:

Նա որդուն հիվանդանոցում չթողեց, այլ նրան տարավ և սկսեց ինքնուրույն զբաղվել նրանով։

Բժիշկները հույս չէին տալիս, բայց նա գոյատևեց և ինքը սկսեց օգնել առանձնահատկություններով երեխաներին

Հակառակ մռայլ կանխատեսումների` երեխան մեծանում էր համեմատաբար առողջ: Ճիշտ է, փոքրիկ Անդրեյը շատ դանդաղկոտ էր:

Երբ եկավ դպրոց գնալու ժամանակը, սկզբում ծնողները ուզում էին Անդրեյին տանել հատուկ գիշերօթիկ հաստատություն:

Սակայն, հենց ինքը` տնօրենը, տեսնելով, որ տղան բավականաչափ զարգացած է նմանատիպ բնութագրերով երեխաների համեմատ, մորը խորհուրդ տվեց տնային ուսուցում կազմակերպել Անդրեյի համար:

Տղան սկսեց տիրապետել ուղղիչ դպրոցի ծրագրին տանը: Անդրեյին շատ էր դուր գալիս պոեզիան, նա նույնիսկ գրում էր իր բոլոր սիրված ստեղծագործությունները հատուկ նոթատետրում:

Բժիշկները հույս չէին տալիս, բայց նա գոյատևեց և ինքը սկսեց օգնել առանձնահատկություններով երեխաներին

Այսօր Անդրեյն արդեն աշխատում է որպես ուսուցիչ: Տղամարդը զբաղվում է նույն ախտորոշմամբ երեխաների հետ, ինչպես իրենը:

Նա, ինչպես ոչ ոք, հասկանում է այս երեխաների առանձնահատկությունները և հիանալի կերպով նրանցից յուրաքանչյուրի հանդեպ մոտեցում է գտնում։ Իր դասերի ընթացքում երեխաները կարդում են պոեզիա, ասացվածքներ, առակներ, սովորում են ճիշտ արտասանել հնչյունները:

Ահա այսպես, անհույս «առանց ապագայի տղան», որի վրա բժիշկները ժամանակին խաչ էին քաշել, այսօր հույս է տալիս տասնյակ երեխաներին և նրանց ծնողներին։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...