Կարևորագույն ճշմարտություններ 50-ամյա կնոջից

Երբ լրանում է կնոջ 50 տարին, նրա հետ անսովոր բաներ են կատարվում: Կարելի է դա առանցքային պահ անվանել:

Փառն ընկնում է կնոջ աչքերից, և դուք վերջապես սկսում եք հստակ տեսնել, թե ինչ է իրականում կատարվում կյանքում: Ի հայտ է գալիս այն բանի գիտակցությունը, որ դուք այդ մեղավոր աշխարհում արդեն կես դար ապրում եք: Ժամանակ գրեթե չկա: Ձեզ պարուրում է լիակատար ազատության զգացումը:

Կարծես դուք հենց նոր եք չափահաս դարձել: 50 տարին սեփական կյանքն անխնա վերլուծելու հնարավորություն է: Որտե՞ղ եք հաջողել, որտե՞ղ տապալվել, ի՞նչ եք ուզում փոխել ձեր կյանքում հենց հիմա ձեզ հատկացված ժամանակն առավել հետաքրքիր անցկացնելու համար:

Հետադարձ հայացք նետելով իմ 20, 30 և 40 տարիներին՝ ես ափսոսում եմ, որ չեմ եղել հասուն և իմաստուն այն կինը, ով ինձ կառաջարկեր ուրախությամբ, իմաստով ու արվեստով լի կյանք կառուցելու ճանապարհային քարտեզը: Խոստովանում եմ, որ այդ քարտեզը կխնայեր իմ ժամանակը, և ես կդադարեի մտահոգվել մանրուքների մասին:

Ձեզ համար կյանքում գլխավոր մարդը պիտի լինեք դուք ինքներդ…

Դա անհրաժեշտ է նախ և առաջ՝ ձեր իսկ սեփական բարեկեցության համար: Եվ երկրորդ՝ դուք ավելի շատ էներգիա կունենաք ուրիշներին օգնելու համար: Կինն անգիտակցաբար իր վրա է վերցնում խնամակալի դերը, ինչը հաճախ բացասական ազդեցություն է գործում նրա վիճակի վրա: Հիշեք, որ ինքներդ ձեզնով զբաղվելը եսասիրություն չէ: Դա անհրաժեշտություն է, եթե ուզում եք վարել բեղմնավոր ու հարուստ կյանք:

Սպորտով զբաղվեք…

Առողջ կենսակերպն իսկապես կարևոր բան է: Մեր մեծ մասը մինչև այժմ շարունակ իրեն սթրեսի է ենթարկում: Վիճակագրությունն ասում է, որ հիվանդությունների 95%-ը կապված է սթրեսների հետ: Ծանրաբեռնվածությունը, սնունդը, վնասակար սովորույթների բացակայությունն առողջ կենսակերպի հիմքն են: Երբ դուք հետևեք հիմնական խորհուրդներին, կապշեք, թե որքան արդյունավեըտ, պոզիտիվ ու առողջ կդառնա ձեր կյանքը: Դուք անհամեմատ լավ կզգաք ձեզ:

Շրջապատեք ձեզ ընկերներով ու մտերիմներով, որոնք աջակցում ու սիրում են ձեզ…

Ձեր կյանքում դուք քանի՜ անգամ եք ստիպված եղել լսել այլոց անկարևոր բացասական անկեղծությունները: Մեղադրանքներ, բամբասանքներ, էներգետիկ վամպիրիզմ. Այս ամենը բացասաբար է անդրադառնում ձեր կյանքի վրա: Ձեր կյանքից վերացրեք թունավոր հարաբերությունները: Ցանկացած մարդ, ով ձեզ չի սիրում ու շարունակ մեղադրում է, պետք է գտնվի ձեզնից պատշաճ հեռավորության վրա, իսկ ավելի լավ է՝ ընդհանրապես դադարեցնել այդպիսի մարդկանց հետ շփումները: Համոզվեք, որ ձեր ընկերները կիսում են ձեր արժեքները:

Սովորեք «Ոչ» ասել…

Իհարկե, դա դժվար բան է: Շատ կանայք իրենց վրա են վերցնում լրացուցիչ խնդիրներ աշխատավայրում, օգնում են իրենց երեխաներին դպրոցական առաջադրանքները կատարելիս, ամուսնու հետ հարաբերություններում պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա և լուծում իրենց ընկերների խնդիրները: Պետք է ջանքեր գործադրել ու հասնել նրան, որ ինքնաբերաբար  «այո» չասես յուրաքանչյուր իրավիճակում: Սկզբում դժվար կլինի, սակայն հետո կստացվի: Դուք կզարմանաք, թե դա որքան կթեթևացնի ձեր գրաֆիկը: Դուք կստանաք կենսական էներգիա այն գործերի իրականացման համար, որոնք դուք իսկապես ուզում եք անել:

Ձեր բառապաշարից հեռացրեք «Ես պետք է…» արտահայտությունը…

Հենց որ դուք ցանկանում եք ասել վերոնշյալ արտահայտությամբ սկսվող նախադասությունը, մի պահ կանգ առեք ու հարցրեք ձեզ՝ իսկ ինչո՞ւ: Մարդիկ, ովքեր շարունակ խոսում են իրենց պլանների ու ցանկությունների մասին, հազվադեպ են իրենց բավարարված ու հանգիստ զգում:

«Ես պետք է…» արտահայտությունը փոխարինեք՝ «ես կուզենայի», «ես ընտրում եմ»-ով:

Չեզոքացրեք նեգատիվը…

Աշխատեք շարունակ բացասական մտքեր ունենալու փոխարեն՝ մտածել լավ բաների մասին: Կանայք այնքա՜ն շատ ժամանակ են վատնում իրենք իրենց նվաստացնելու վրա՝ մտածելով, թե արդյոք գեղեցիկ են կամ խելացի, թե որքան վատ է նստած զգեստն իրենց վրա. Նիհարելու ժամանակն է, և այլն: Հենց որ դուք լսում եք ներքին քննադատին, ասեք նրան, որ ձեզ հետ ամեն ինչ կարգին է, և, որ դուք ինքներդ եք ձեր կյանքի նկարիչը: Դա կարող է կասկածելի հնչել, բայց վստահաբար կարելի է ասել, որ այդ պարզ արտահայտությունն իսկապես կարող է օգնել:

Սիրեք և ընդունեք ձեզ….

Հնարավոր է՝ դուք դեռ չեք հավատում դրան, բայց դուք գեղեցիկ եք: Իսկապես: Յուրաքանչյուր առավոտը սկսեք հետևյալ նախադասությամբ՝ ես սիրում եմ ինձ. Բարի լույս: Սովորական է հնչում, իհարկե, բայց որքան շատ դուք դա անեք, այնքան շատ կսկսեք գնահատել ինքներդ ձեզ:

Շնորհակալ եղեք…

Շնորհակալ եղեք ամեն ինչի համար, որ ունեք: Ամեն մանրուքի համար: Հավատացեք, դա շատ կարևոր է:

Զարգացրեք ինքնագիտակցությունը…

Ծանոթացեք ինքներդ  ձեզ հետ. Ի՞նչ տրամադրություն ունեք, որո՞նք են ձեր գործողությունների շարժառիթները, ի՞նչ նվիրական երազանքներ ունեք: Եթե ուզում եք ապրել լիարժեք ու բեղմնավոր կյանքով, ապա պետք է անընդհատ հարցեր տաք ինքներդ ձեզ: Ստուգեք, թե ինչ զգացողություններ ունեք: Եթե դա նեգատիվ է, ապա պարզեք, թե ինչու է այն առաջանում, ու ինչպես ուղղել դա: Բացի դրանից, չմոռանաք ժամանակ հատկացնել հաճույքների, ուրախության և արվեստով զբաղվելու համար: Այս դրական փորձը լավագույնս կանդրադառնա ձեր կյանքի վրա:

Ձեր կյանքի համար պատասխանատվությունը վերցրեք ձեզ վրա…

Մի մեղադրեք արտաքին հանգամանքներին ու ուրիշ մարդկանց: Դա սոսկ ավելի մեծ զայրույթ կծնի ու հիասթափություն: Եթե ինչ-որ բան այնքան էլ հարթ չի ընթանում, ասացեք ինքներդ ձեզ՝ ես ինքս եմ որոշում, թե ինչ ու ինչպես անել, քանի որ ինքս եմ կրում իմ կյանքի համար պատասխանատվություն:

Հավատացեք ձեր սեփական ունակություններին…

Երբ դուք կհավատաք, որ ուժ ու ունակություններ ունեք ձեր երազած կյանքը կառուցելու համար, դուք կզարմանաք, թե որքան արագ են կատարվում փոփոխությունները: Ելք կա գործնականում միշտ, և դուք դրանում կհամոզվեք:

Դադարեք անհանգստանալ, թե ինչ են ուրիշները մտածում ձեր մասին…

Կարծում եմ՝ 50 տարեկանը ճիշտ ժամանակն է, որ հասկանաք՝ այլոց կարծիքի վրա ուժ վատնելը հիմարություն է: Սա ոչ միայն սպառում է ձեր էներգիան, այլև ծածկում ու թաքցնում է ձեր լավագույն որակները: Երբ դուք ձեզ բռնում եք սեփական անվստահության վրա, հիշեք, որ ամենագլխավորը դուք ինքներդ եք, այլ ոչ թե՝ ուրիշների կարծիքը:

Սովորեք ավելի լավ լսել ուրիշներին…

Դուք միշտ նոր բան կիմանաք, եթե ավելի շատ լսեք, այլ ոչ թե խոսեք: Դա կարող է լինել ընկերուհու, տան անդամի, գործընկերոջ կամ անծանոթի հետ խոսակցություն: Սովորեք տիրապետել լսելու արվեստին և տալ մտածված հարցեր: Դառնալով հիանալի ունկնդիր՝ դուք կարող եք առավել մտերիմ հարաբերություններ ձևավորել ձեզ շրջապատող մարդկանց հետ: Ձեզ սպասում են շատ հետաքրքիր խոսակցություններ, իսկ ուղեղն էլ միշտ սթափ է այս պարագայում:

Մի մոռացեք զարմանալ ու ինչ-որ բանում նորեկ լինել…

Մենք ապրում ենք մի մշակույթի մեջ, որն առաջնահերթ ուշադրություն է դարձնում կոմպետենտության ու արտադրողականության վրա: Ուզում եք հարուստ ու ուրախ կյա՞նք ունենալ: Ուրեմն զբաղվեք ինչ-որ նոր բանով: Անգամ այն բնագավառում, ուր դուք փորձառու եք, միշտ կարող եք նոր բան սովորել: Մի կողմ դրեք ձեր պերֆեկցիոնիզմն ինչ-որ նոր բանում փորձագետ դառնալու համար: Դա ձեզ համար բազում հնարավորություններ կբացի:

Սովորեք ներել…

Մեզնից շատերն ապրում են՝ ներքուստ խորը ցավ ու վիրավորվածության զգացում ունենալով, անգամ, եթե մեզնից 1000 անգամ ներողություն են խնդրել: Մի քննադատեք ուրիշներին, նրանց հասցեին զայրացկոտ մեկնաբանություններ մի արեք անգամ մտքում: Այն, ինչ դուք զգում եք ուրիշների նկատմամբ, ձեր սեփական արտացոլանքն է: Ինքներդ ձեզ ասեք՝ բաց թող, ու կզարմանաք, թե որքան շուտ ձեր կատաղության զգացումը տեղի կտա: Երբ բոլոր ներքին վիրավորանքները մի կողմ գնան, դուք դրական էներգիայի հոսք կզգաք, ու ձեր կյանքում թեթևությունն ու գթասրտությունը բուն կդնեն:

Զարգացրեք ձեր՝ արվեստի հանդեպ ունեցած պոտենցիալը…

Մեր մշակույթը ենթադրում է, որ կանանց շատ քիչ մասն է կարողանում արվեստով զբաղվել: Ճիշտ չէ: Դուք ծնվել եք՝ ձեր արյան մեջ կրեատիվ ունենալով: Դա ի ծնե ձեր իրավունքն է: Եղանակներ գտեք ձեր պոտենցիալը զարգացնելու համար:

Բնության մեջ շատ ժամանակ անցկացրեք…

Բնությունը սթրեսից ազատվելու, միտքը մաքրելու ամենալավ եղանակներից է: Օգտակար են անտառային կամ լճի շուրջ զբոսանքները: Դուք այդպես բարեկեցության ու հանգստության զգացողություն կունենաք: Անգամ եթե դուք 20 րոպե ունեք, կզգաք բնության կախարդանքը: Ձեր կյանքը դեպի լավը կփոխվի:

Ստեղծեք ձեր երազանքների կյանքը…

Անգամ եթե վստահ չեք ձեզ վրա, և ձեր փորձն այնքան էլ հաջողված չի եղել, արեք դա: Ճշմարտությունն այն է, որ պետք է հավատաք ինքներդ ձեզ ու գործեք: Դուք կգտնեք անսովոր կյանք ստեղծելու բանաձևը: Թույլ մի տվեք, որ որևէ մեկը ձեզ հակառակն ապացուցի:

Ինքներդ ձեզ շատ լուրջ մի ընդունեք…

Կյանքը նվեր է: Մի կողմից՝ իմաստավորված կյանք վարելը լուրջ գործ է, իսկ մյուս կողմից՝ ոչ այնքան: Զվարճացեք, ծիծաղեք, ակտիվ եղեք: Դա կօգնի ձեզ թեթև հարաբերություններ ձևավորել ուրիշների հետ: Լավ ծիծաղելուց հետո օրն ավելի հաջող է լինում:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...