Արագ պիցա, որը կհիացնի ձեր հյուրերին

Այսօր արագ պիցայի բաղադրատոմս ենք առաջարկում, որը պարզապես կապշեցնի իր համով և պատրաստման պարզությամբ:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2 լավաշ
  • 300 գրամ երշիկ
  • 150 գրամ պանիր
  • 30 գրամ կետչուպ
  • 3 լոլիկ

Պատրաստման եղանակը

1. Երշիկը ձողիկներով կտրատում ենք, լոլիկը՝ բարակ օղակներով:

2. Պանիրը քերում ենք:

3. Ջեռոցի թավայի մեջ դնում ենք լավաշը և վրան լցնում ենք պանրի ¼ մասը:

4. Վրայից դնում ենք լավաշի երկրորդ շերտը և կետչուպ ենք քսում:

5. Հետո շարում ենք երշիկը, լոլիկները և լցնում ենք մնացած պանիրը:

6. Դնում ենք 200 աստիճան տաքացված ջեռոցը, թխում ենք 10 րոպե և մատուցում:

Բարի ախորժակ: