Ինչ կերպար ընտրել Նոր տարվա գիշերվա համար

Խանութներն արդեն վաղուց լցված են ամանորյա խաղալիքներով ու դրասանգներով, իսկ դա նշանակում է, որ բոլորն արդեն պատրաստվում են Ամանորը դիմավորելուն։

Այս բոլոր հաճելի հոգսերի մեջ է նաև տոնական զգեստ ընտրելու բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հաճելի գործը։

Ի՞նչ հագնել Ամանորին

Ինչ կերպար ընտրել Նոր տարվա գիշերվա համար

Գալիք տարին խոստանում է անկանխատեսելի և հուզիչ լինել կենդանակերպի բոլոր նշանների համար, և քանի որ տարվա տիրուհին սպիտակ է հագած, լավ կլինի ինչ որ բաց, պաստելային գույների հագուստ ընտրել։

Ողջունելի է նաև փայլերով, արծաթագույն կամ ոսկեգույն թելերով ասեղնագործը, սակայն բացառվում է կատվային պրի

Ինչ կերպար ընտրել Նոր տարվա գիշերվա համար

Մասնագետ Էլեոնորա Գինսբուրգը խորհուրդ չի տալիս վառ գույների հագուստ կրել․ կարմիր, նարնջագույն, դեղին։ «Կրակն ու մետաղն ընկերություն չեն անում»,- ընդգծում է Գինսբուրգը։ Անկախ այն բանից, թե ինչ գույնի հագուստ եք դուք ընտրում, ցանկալի է, որ ձեզ վրա մետաղյա աքսեսուարներ լինեն․ բրոշներ, օղեր, վզնոց կամ գոտի։

Ինչ կերպար ընտրել Նոր տարվա գիշերվա համար

Ի դեպ, եթե ցանկանում եք նոր տարում ֆինանսական հաջողությունների հասնել, սպիտակ հագուստ ընտրեք, իսկ եթե առաջնային է սերը՝ բաց մոխրագույն զգեստ։

Ինչ կերպար ընտրել Նոր տարվա գիշերվա համար

Նույնիսկ եթե տոնական զգեստ չունեք և Նոր տարին էլ պատրաստվում եք տանը դիմավորել, կարելի է փափուկ սպիտակ կամ մոխրագույն սվիտեր հագնել։

Սպիտակ մետաղյա առնետի համար կարևորը հարմարավետությունն է։

Ինչ կերպար ընտրել Նոր տարվա գիշերվա համար

Թող նոր տարին ձեզ ծով երջանկություն, ուրախություն ու նպատակների իրականացում բերի։ Հավատանք հրաշքին Ամանորի նախաշեմին և հարազատներին էլ հաճելի հույզեր պարգևենք։ Հուսանք, որ Առնետի տարին կուրախացնի մեզ հաճելի անակնկալներով։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...