Երազում եք շքեղ երկար մազե՞ր աճեցնել. ահա մի քանի խորհուրդ, որոնք երազանքներն իրականություն կդարձնեն

Որոշակի բաղադրիչների պակասի դեպքում մազերը դադարում են աճել, խունանում են և սկսում ճյուղավորվել:

Ինչպե՞ս ուժեղացնել մազերի աճը:

Օգտագործել բացառապես առանց սուլֆատի շամպուններ, որոնք չեն չորացնում գլխի և մազերի մաշկը:

Չմոռանալ գլխամաշկի և մազերի պիլինգի մասին: Առանձնակի օգտակար է մաքրումը ցուրտ եղանակին, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների և շրջակա միջավայրի այլ բացասական ազդեցությունների մասին:

Պիլինգը և մերսումը նպաստում են էպիդերմիսի մեռած բջիջների մաքրվելուն: Կարելի է պիլինգի միջոցները տանն էլ պատրաստել:

Մազերի տնային պիլինգի բաղադրատոմս

Ձեր շամպունի մեկ չափաբաժինը խառնեք 1 թ. գ. շաքարավազի: Թեթև մերսող շարժումներով ստացված խառնուրդը ներմերսեք գլխամաշկի մեջ, հետո տարածեք մազերի ամբողջ երկարությամբ: Կրկնել ամիսը 2-4 անգամ:

Հրաշալի հնարքներ մազերը երկարացնողների համար՝

  • 200 մլ շամպունին ավելացնել 10 հաբ դեղատնային մումիո մազերին մետաքսայնություն հաղորդելու համար:
  • Ծայրերը չկտրեք, եթե երկարացնում եք մազերը:
  • Մազերի ծայրերի սնուցում օգտատգործեք:
  • Պարբերաբար լվացեք սանրերը, հները դեն նետեք:
  • Մազերը սանրեք միայն վերևից ներքև:
  • Մերսման համար օգտագործեք երիժնակի, ձիթապտղի և կոկոսի յուղեր:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...