Փոքրիկ կոալան իր մայրիկի վիրահատության ամբողջ ընթացքում ամուր գրկել էր նրան ու բաց չէր թողնում. կենդանիներն էլ գիտեն սիրել ծնողին

Մենք՝ մարդիկ, միշտ կարծում ենք, թե միայն մենք կարող են իրական զգացմունքներ ունենալ ու հասկանալ, թե ինչ է սերը, բայց արի ու տես, որ դա այդքան էլ այդպես չէ, ու կենդանիներն էլ գիտեն իսկական սիրո մասին։ Այսպես՝ վեց ամսական փոքրիկ կոալա Ֆանտոմն իր մայրիկի ամբողջ վիրահատության ընթացքում նրան ոչ մի վայրկյան չլքեց։

Ամեն բան սկսվեց դժբախտ պատահարից, երբ Ֆանտոմի մայրը՝ Լիզին, մեքենային բախվեց փողոցն անցնելիս։ Ֆանտոմը նրա ուսերին էր, սակայն նրան ոչինչ չպատահեց, փոխարենը Լիզին լուրջ վնասվածք ստացավ։

Բժիշկները նրան շտապ վիրահատեցին, բայց ոչ մի կերպ չէին կարողանում ստիպել փոքրիկ Ֆանտոմին նրանից պոկվել։

Կոալան գրկում էր մորը, կառչում նրանից ու չէր ուզում բաց թողնել։ Բժիշկները ստիպված եղան նրան թողնել, ու նա հետևեց ամբողջ վիրահատության ընթացքին։

Արդյունքում Լիզիի վիրահատությունը շատ բարեհաջող անցավ։ Նա այժմ գտնվում է բավականին լավ վիճակում ու հակաբիոտիկներ է ընդունում բժիշկների վերահսկողության ներքով։ Բժիշկները վստահեցնում են, որ երեխայի սերը նրան էլ ավելի է օգնում, որ մոռանա իր ցավերն ու արագ ապաքինվի։

Ահա թե սերն ինչքան զորեղ կարող է լինել, նույնիսկ եթե այն կենդանական է։