Ահա թե ինչ է նշանակում ձեռքի այս գիծը

Կանանց միշտ էլ հետաքրքրում է, թե ե՞րբ են ամուսնանալու և ինչպիսի՞ն է այն լինելու: Հիրոմանտներն առաջարկում են իմանալ այս ամենի մասին ձեռքի միջոցով:

Իհարկե, ավելին իմանալու համար հարկավոր է դիմել մասնագետի:

Ահա թե ինչպես կարելի է գուշակել. եթե աջլիկ եք, ուրեմն՝ պետք է աջ ձեռքի վրա գուշակել: Միջնեմատից մինչև ճկույթ գտեք մի գիծ:

Հենց սա էլ ամուսնության գիծն է: Դրանք մի քանի հատ կարող են լինել: Բայց սա չի նշանակում, որ մի քանի անգամ պետք է ամուսնանաք:

Հիրոմանտիայում այս գիծը չի նշանակում միայն ամուսնություն, այլ այն ցույց է տալիս ձեր հարաբերությունները հակառակ սեռի հետ:

Գծի նկարագիրը

Երկար գծի երկարությունը խոսում է հարաբերությունների ամրության մասին: Իսկ եթե այն կարճ է, ուրեմն՝ հարաբերությունները կկրեն ժամանակավոր բնույթ:

Գծի պարզություն և երկարություն

Եթե գիծը երկար և պարզ է, ուրեմն՝ հարաբերությունները շատ ամուր և երջանիկ են լինելու:

Հատուկ նշաններ

1. Եթե գիծն անցնում է սրտի գծին, ուրեմն՝ սա վատ նշան է: Սա ամուրի լինելու նշան է:

2. Ամուսնության գծի վրա աստղի գոյությունը նշանակում է, որ այս ամուսնությունը շատ հաջող և երջանիկ է լինելու:

3. Եթե գիծը վերջում բաժանվում է երկու մասի, ուրեմն՝ այդ ամուսնությունը ավարտվելու է բաժանությամբ:

4. Եթե գծից էլի գծեր են դուրս գալիս, ուրեմն՝ հարաբերությունները շատ դժվար և բարդ են լինելու:

5. Եթե գիծը մեկ անջատվում, մեկ միանում է, ուրեմն՝ հարաբերություններն էլ են այդպիսին լինելու: