Ահա թե իրականում ինչպիսին են Այծեղջյուրները

Ընդհանուր բնութագիր

Ճակատագիրը հազվադեպ է ժպտում Այծեղջյուրներին: Նրանց ձեռքբերումը կյանքի խնդիրների նկատմամբ ունեցած հաղթանակն է: Այծեղջյուրներին ավելի շատ հարգում են, քան սիրում: Արդար են, հուսալի, լուրջ, աշխատասեր, ատում են միայնությունը, բայց դժվարությամբ են ծանոթություն հաստատում: Կասկածամիտ են, պահպանողական, դողում են իրենց հեղինակության վրա, գաղտնապահ են, հիշաչար, զարգացած է պարտքի զգացումը: Այծեղջյուրներն ավելի շատ տալիս են, քան վերցնում, սիրում են բարություն անել:

Այծեղջյուրները համարձակ և առույգ են: Չեն սիրում, երբ ինչ-որ մեկը փորձում է սահմանափակել իրենց ազատությունը և անկախությունը: Չափազանց ուժեղ կամքի տեր մարդիկ են։ Չնայած սրան՝ երբեմն վախենում են օգտագործել իրենց ողջ ուժը՝ երբեմն բաց թողնելով հիանալի հնարավորություններ: Աշխատասիրությունը, համարձակությունը նրանց հաջողության միակ գաղտնիքն են:

Իրենց որոշումներում, ինչպես նաև քայլերում Այծեղջյուրները չեն շտապում: Նրանք չափազանց ուշադիր են, թե ինչ է մտածում շրջապատն իրենց մասին, այդ իսկ պատճառով շատ ուշադիր են իրենց հագուկապին:

Կին Այծեղջյուրներ

Այծեղջյուր կանայք չափազանց ուժեղ են, սակայն իրենց պահում են թույլ: Շատ համբերատար են, խելացի, ուժեղ կամք ունեն:

Տղամարդ Այծեղջյուրներ

Նրանք զարմացնում են իրենց հանգստությամբ, ռոմանտիկությամբ և դյուրազգացությամբ: Ընտանիքում նրանք դոմինանտ են և սիրում են իշխել:

Ամուսնություն

Այծեղջյուրներն ընտանիքին վերաբերում են չափազանց լրջությամբ: Զուգընկեր ընտրում են չշտապելով: Իսկ եթե ամուսնանում են վաղ տարիքում, այդ ամուսնությունը հաճախ հաջող չի լինում:

Загрузка ...