Կենդանակերպի նշանների հոգեբանական կարողությունները. ի՞նչ բնածին կարողություն ունեք դուք

Բոլորս մեր կարողություններն ունենք:

Եվ դա մեծապես կախված է նրանից, թե որ ամսում ենք ծնվել:

Ներկայացնում ենք Կենդանակերպի նշանների հոգեբանական կարողությունները:

Խոյ

Ձեր տաղանդը մարդկանց մեջ սենսացիոն տաղանդներ բացահայտելն է: Այսօր դուք կընկերանաք փողոցային երաժշտի հետ, իսկ վաղը նա բազմահազարանոց դահլիճներ կհավաքի: Ձեր կողքին մարդիկ բոլորովին այլ կերպ են դրսևորվում:

Ցուլ

Դուք հիանալի զգում եք ուրիշների սահմանները և երբեք դրանք չեք անցնում: Ընդհանրապես անձնական սահմանը ձեզ համար կարևոր թեմա է: Եթե որևէ մեկը խախտում է ձեր տարածքը, դուք միշտ ասում եք այդ մասին:

Երկվորյակ

Միշտ ճիշտ խոսքեր եք գտնում՝ նույնիսկ չմտածելով այն մասին, թե զրուցակցի համար որքան կարևոր է դրանք լսելը: Խոսքերը ձեր հոգուց են գալիս, միշտ կարող եք հանգստացնել և խրախուսել:

Խեցգետին

Կարեկցանք դրսևորոելու կարողությունը ձերն է: Դուք զգում եք՝ ուրիշների մտքին ինչ է և գործում եք ըստ ձեր բնազդի: Ձեր կարողությունը բազմիցս օգնել է կյանքում:

Առյուծ

Երբ խոսքը ձեր մասին է, ամեն ինչ պետք է անհրաժեշտ ժամանակ տեղի ունենա: Մարդկանց ասում եք անհրաժեշտ խոսքերը ճիշտ պահին: Ժամանակը ձեզ համար է աշխատում:

Կույս

Դուք տեղեկություն ունեք, ուստի շատերը ձեզ հանճար են համարում: Կա՛մ ձեր բնազդն է լավ զարգացած, կա՛մ կարևոր տեղեկություններ եք ստանում գաղտնի աղբյուրներից, բայց փաստ է՝ դուք միշտ ամեն ինչ գիտեք:

Կշեռք

Կարողանում եք կարդալ ուրիշներին՝ գրքի պես: Գիտեք, թե նրանք ինչ կանեն հաջորդ պահին և ինչն է նրանց առաջ տանում: Մեծ բացասական կողմ է, որ ձեզ չեք ճանաչում այնպես, ինչպես շրջապատողներին:

Կարիճ

Կարողանում եք ուրիշների մեջ ամենալավը տեսնել: Ձեզ համար կյանքում ամենակարևորը սերը և կապվածությունն են:

Աղեղնավոր

Դուք բնույթով լավատես եք: Գիտեք՝ որ պահին կարելի է ռիսկի դիմել, քանի որ գիտեք՝ այդ ամենը լիովին կփոխհատուցվի:

Այծեղջյուր

Հստակ գիտեք՝ երբ է պետք փոխվել: Եթե խոսքն աշխատանքը փոխելու կամ տան վաճառքի մասին է, դա անում եք ամենահարմար պահին, կարծես ձեր ներսում կախարդական կոճակ կա:

Ջրհոս

Կարողանում եք կարդալ ուրիշների մտքերը և ստանալ այն, ինչ ուզում եք: Բայց հաճախ խորամանկում եք: Ցանկալին ստանալու համար ձևացնում եք, թե դա ձեր ցանկությունը չէ, այլ ուրիշների երազանքը: Կամ գոնե ձեր ընդհանուրը:

Ձուկ

Զարմանալի ունակություն ունեք: Կյանքը փազլի պես եք տեսնում: Ամեն փուլն առանձին կտոր է: Եվ հաստատ գիտեք՝ այդ ամենը երբ կփլվի: