Զույգը շտապ օգնության հին մեքենան վերածել է անիվներով շքեղ տան, որով ճանապարհորդում է ամբողջ աշխարհով մեկ

Նորզելանդացի ճանապարհորդ բլոգերները երազում էին ֆուրգոնի մասին, որպեսզի կարողանան հարմարավետ ճանապարհորդել։

Իրավիճակը վերցնելով սեփական ձեռքերի մեջ՝ նրանք ստեղծեցին իրենց երազանքների մեքենան։

24-ամյա Ալեքսիս Մարտինը և նրա 22-ամյա ընկերուհին՝ Ֆլավի Մերոն ծախսեցին 8 շաբաթ, որպեսզի ստեղծեն իրենց երազանքների տունն անիվների վրա։

Ճանապարհորդներն իրենց անիվներով տունը պատրաստեցին շտապ օգնության հին մեքենայի հիման վրա։

Զույգը մեքենան շատ շտապ վերազինեց, քանի որ արդեն պլանավորել էին 10 ամիս տևողությամբ ճանապարհորդություն ամբողջ Նոր Զելանդիայով։

Իրենք՝ ուսանողները, Նոր Զելանդիա են եկել Ֆրանսիայից՝ փոխանակման ծրագրի միջոցով։ Սա նրանց համատեղ առաջին ճանապարհորդությունը չէ։

Այդ պատճառով նրանք շատ լավ էին պատկերացնում , թե ինչ է իրենց հարկավոր։

Նախորդ մեկ տարվա ընթացքում նրանք հավաքել էին 15 հազար նորզելանդական դոլար, որը նրանց բավականեցրեց շտապ օգնության հին մեքենա գնելու համար։

Թեև նրանք երբեք ոչինչ չէին վերանորոգել, բայց անցան գործի՝ նախօրոք դիտելով YouTube-ի տեսանյութերը և այդպես փորձ ձեռք բերելով։

Հիմա շտապ օգնության նախկին մեքենան ավելի լավ է համալրված անհրաժեշտ բաներով, քան շատ այլ տներ։

Մեքենան հագեցած է սառնարանով, բիոզուգարանով, արևային էներգիայով սնուցվող հոսանքով և ցնցուղով։

Այս ամենի վրա նրանք ծախսել են ընդամենը 15 հազար նորզելանդական դոլար։

Այնպես որ ճանապարհորդների վրա ամբողջ մեքենան արժեցավ ընդամենը 30 հազար։

Զույգը հուսով է, որ Ֆրանսիա վերադառնալու ժամանակ մեքենան կկարողանան վաճառել։

Նրանք ցանկանում են մեքենայի վաճառքից ստանալ այնքան գումար, որքան ծախսել են։