Ջոն Ֆաուլզի 14 արդիական և իմաստուն մտքերը

Ջոն Ֆաուլզն ամենահայտնի և սիրված բրիտանացի գրողներից մեկն է։

Նա ժամանակակից դասական է, որի գրչին են պատկանում «Ֆրանսիացի լեյտենանտի սիրուհին» և «Կոլեկցիոներ» վեպերը։

Որքան էլ կարդաս, ինչպիսի եզրահանգումներ էլ անես՝ միևնույնն է ոչինչ չի կարող փոխարինել ՍԵՓԱԿԱՆ ՓՈՐՁԻՆ։

Մեր խնդիրնեն առաջին հերթին այն են՝ ինչ մենք մտածում ենք նրանց մասին։

Երբեմն ավելի նվաստ բան չկա, քան վերադառնալը։

Չի կարելի ատել այն մարդուն, որը ծնկի է եկելմ այն մարդուն, որը առանց քեզ մարդ չէ։

Աղջիկը, որը զգում է, որ իր կարիքն ունեն, արդեն կիսով չափ սիրահարված է։

Երբ չես կարողանում արտահայտել սեփական զգացմունքները, դա դեռևս չի նշանակում, որ դրանք խորը չեն։

Ցանկացած խաղ լավն է այնքան ժամանակ, քանի դեռ չի դիպչել նուրբ զգացմունքներին։

Երբեմն սերն ուղղակի քո սիրելու կարողությունն է և ոչ թե արժանիքն այն մարդու՝ ում սիրում ես։

Ազատությունը՝ վճռական ընտրություն կատարելն ու մինչև վերջ սեփական դիրքորոշումին մնալն է։

Ոչ թե կին է, այլ բումերանգ։ Թողնում ես նրան, իսկ հաջորդ շաբաթ նա այստեղ է և առանց հարցնելու։

Կանայք սիրում են ենթարկվել։ Սակայն տանել չեն կարողանում, երբ նրանց զոհաբերությունները չեն գնահատում։ Տղամարդիկ էլ չեն կարողանում գնահատել այն կանանց, որոնք ուշադիր են իրենց հանդեպ։

Ինչպես տեսնում եք իրականությունը մեծ նշանակություն չունի։ Անգամ ութոտնուկն է նախընտրում տեսիլքը։

Քաղաքակրթության հիմնական օրենքը․ մարդկային խոսքը չի կարելի տառացիորեն հասկանալ։

Դուք երջանկություն չեք պարգևի մարդկանց մեծ մասին՝ նրանց ստիպելով վազել, քանի դեռ նրանք չեն սովորել քայլել։