Զգեստապահարանի 10 առանձնահատկություն, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին

Ինչպես ասում են՝ դիմավորում են հագուստով: Ճիշտ ընտրված հագուստը օգնում է հաջողության հասնել նույնքան, որքան սուր միտքն ու ճիշտ պահվածքը։

Առաջարկում ենք միասին պարզել, թե ինչպիսի հագուստն է խոսում անվստահության մասին և 10 նշան է ներկայացնում, որոնցով կարելի է դատել մարդու վերաբերմունքի մասին՝ ինքն իր հանդեպ։

Միատեսակ հագուստ

Զգեստապահարանի 10 առանձնահատկություն, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին

Հաճախ մարդիկ չեն ուզում ռիսկի դիմել և փորձել ստեղծել սեփական ոճը։ Այդ պատճառով էլ զգեստապահարանում բազմաթիվ միանմն շապիկներ, տաբատներ և կոշիկներ են կուտակվում։ «Նորաձևության հոգեբանություն» գրքի հեղինակ Կարեն Փայնի կարծիքով՝ մշտապես կապույտ ջինսեր կրող կինը հակված է դեպրեսիայի և վատ տրամադրության։

Տձև իրեր

Զգեստապահարանի 10 առանձնահատկություն, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին

Լայն հագուստի սիրահարներն ու գրկող զգեստների հակառակորդները վախենում են իրենց վրա ուշադրություն գրավել և նախընտրում են կողքի վրա մնալ։ Սակայն սա չի վերաբերում oversize ոճին, որը ոչ միայն հարմարավետ է, այլև ինքնավստահություն է հաղորդում։

Խամրած գույներ

Զգեստապահարանի 10 առանձնահատկություն, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին

Խամրած, ոչ ցայտուն երանգները և համադրությունները խոսում են ամաչկոտության ու քաշվածության մասին։ Նման վարքով մարդիկ նախընտրում են այնպիսի գույներ հագնել, որպեսզի ոչ ոք իրենց չնկատի։

Սխալ չափսի հագուստ

Հագուստը, որը ձեր վրայով փոքր է կամ մեծ, կարող է զգալիորեն իջեցնել ինքնագնահատականը։ Փոքր չափսի իրերն ընդգծում են անցանկալի կիլոգրամները, իսկ մեծ հագուստը մարմինն ավելի խոշոր է ցույց տալիս։

Սպորտային համազգեստ

Զգեստապահարանի 10 առանձնահատկություն, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին

Առօրյայում սպորտային մարզահագուստ կրելը խոսում է այն մասին, որ մարդը վստահ չէ իր մարմնի գեղեցկության վրա և ցանկանում է այն թաքցնել։ Սակայն մարմնի բարեմասնությունները ընդգծող սպորտային հագուստ կրում են ինքնավստահ աղջիկները։

Նորաձևությանը անվերապահորեն հետևելը

Զգեստապահարանի 10 առանձնահատկություն, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին

Նորաձևության բոլոր քմահաճություններին հետևելու ցանկությունը ծագում է այն մարդկանց մոտ, որոնք շատ են անհանգստանում, թե իրենց մասին ինչ կմտածեն շրջապատում։ Նրանք չեն ուզում ոչ ոքից հետ մնալ։

Շախմատային նախշ

Հագուստի նախշերը նույնպես պատահական չեն ընտրվում։ Օրինակ սև–սպիտակ շախմատային նախշը վկայում է այն մասին, որ մարդը դժվար վիճակում է կամ թաքնված բարդույթներ ունի։

Չափազանց սեքսուալ հագուստ

Աչքի ընկնող դեկոլտեով կանայք ուշադրություն են տենչում։ Սակայն եթե այսպիսի հագուստը հատուկ առիթի դեպքում են կրում (հարսանիք, կոկտեյլային երեկույթ), ապա ոչինչ չի խանգարում ընդգծել ձեր արժանիքները. կարևորը չափը չանցնեք։

Չափից շատ կոճակներ

Զգեստապահարանի 10 առանձնահատկություն, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին

Մեծ քանակությամբ կոճակներով իրեր սիրում են նրանք, ում համար կարևոր է հավաք և կոկիկ լինելը։ Նրանք միշտ ճշտապահ են, կազմակերպված և կարգապահ։ Սակայն միևնույն ժամանակ նրանք փակ են և երբեմն անինքնավստահ։

Առիթին չհամապատասխանող հագուստ

Զգեստապահարանի 10 առանձնահատկություն, որոնք խոսում են ցածր ինքնագնահատականի մասին

Ճաշկերույթին շորտեր հագնող կամ չափազանց բաց հագոստով աշխատավայրում հայտնվող մարդիկ իրենց էությամբ խռովարարներ են, սակայն սիրում են ամեն բան հսկողության տակ պահել։ Մյուս կողմից, նրանք, ովքեր ընտրում են առիթին անհամապատասխան հագուստ, կարիք ոնեն, որ իրենց նկատեն, այդ պատճառով էլ ցուցադրաբար մերժում են դրես–կոդը։

Загрузка ...