Իմացեք, թե ինչ մոգական պարգև եք ստացել ձեր ծննդյան օրը

Ձեր ծննդյան ամսաթիվը թվերի պատահական խումբ չէ։

Այն վկայում է կախարդական պարգևի մասին, որը դուք ստացել եք, երբ այս աշխարհ եք եկել և որի մասին կարող է նույնիսկ տեղյակ էլ չեք։

Եվ այսպես, ձեր մոգական պարգևը հաշվարկելու համար առաջարկում ենք անել հետևյալը.

Օրինակ. դուք ծնվել եք 01.08, 1978-ին։ Հաշվարկը կլինի հետևյալը.

1 + 8 + 1 + 9 + 7 + 8 = 34 = 3+4=7

Այս ստացված թիվը մեծ նշանակություն ունի ձեր կյանքում։

Թիվ 1. Կախարդանք

Եթե դուք արդյունքում ստացել եք «1» թիվը, ապա իմացեք, որ այս թիվը Ստեղծում, Ստեղծագործում է նշանակում։

Համարվում է, որ այս թվի ներքո են ծնվում ամենահզոր մոգական հատկություններով մարդիկ։ Նրանք ունեն կախարդանքի թագավորության բանալին։ Բացի այդ նրանք անհավանական կամք ունեն։

Նրանց պարգևն է. Կամքի արտահայտումն ու խիզախությունը

Թիվ 2. Էմպատիա

Դուք դեռ վաղ մանկության տարիներից կարողանում եք զգալ և հասկանալ ուրիշներին։ Կարողանում եք կարեկցել և ցավակցել։ Ձեր մոգական պարգևը գտնվում է սրտի մեջ, ուզեք դա, թե՝ չուզեք։ Դուք կարող եք օգտագործել այս պարգևը ուրիշ մարդկանց ցավը թեթևացնելու համար։

Ձեր պարգևը՝ Երազանքներն ու Ինտուիցիան է։

Թիվ 3. Եռադեմ Լուսին

Այս թիվը խորհրդանշում է Լուսնի երեք փուլերը, որոնք համապատասխանում են կնոջ կյանքի երեք փուլերին. Երիտասարդ, լիալուսին և նվազող լուսին։ Այդ պատճառով էլ ձեր մեջ միաժամանակ առկա են ստեղծելու և կործանելու ուժը։

Ձեր պարգևն է՝ Ստեծումն ու Կործանումը։

Թիվ 4. Էլեմենտալիստ

4 թիվը խորհրդանշում է Երկրի 4 տարրերը. Կրակ, Ջուր, Օդ և Հող։ Ձեր էությունը հրաշալի հավասարության մեջ է այս չորս տարերքների հետ, այդ պատճառով դուք շատ ռացիոնալ եք և խելացի։

Ձեր պարգևն է՝ Տարրային մոգությունը։

Թիվ 5. Սպիրիտուալիստ

«5» թիվը խորհրդանշում է հինգերորդ տարրը՝ Հոգին։ Այս թվի տակ ծնվածները մշտական կապի մեջ են հոգևոր թագավորության հետ։ Նրանք հեշտությամբ կարող են անդրշիրիմյան աշխարհից ուժեր կանչել և շփվել նրանց հետ։

Ձեր պարգևն է՝ Հոգիների հետ կոնտակտն ու Նախնիների Մոգությունը

Թիվ 6. Արևի Աշակերտ

«6» թիվը խորհրդանշում է Արևն ու այն ամենը, ինչ կապված է դրա հետ։ Հետևաբար դուք ներքին հզոր էներգիա ունեք և ամենակարող եք։ Դուք առաջնորդ եք և բժիշկ, բայց մի մոռացեք, որ մեծ ուժը նաև մեծ պատասխանատվություն է ենթադրում։

Ձեր պարգևն է՝ Ծիսական Մոգությունն ու Բժշկումը

Թիվ 7. Լուսնի Աշակերտ

«7» թիվը խորհրդանշում է Լուսինն ու նրա մոգությունը։ Այս պարգևը կապված է ինտուիցիայի հետ, որը ձեզ մոտ շատ ուժեղ է զարգացած։ Եվս մեկ պարգև է այն, որ ձեր երազանքները մարգարեական բնույթ են կրում։ Եթե դուք ինչ–որ մի բանի մասին երազում եք, այն անմիջապես կատարվում է։

Ձեր Պարգևն է՝ Տեսիլքներն ու Իրականավժցող Երազանքները

Թիվ 8. Ավանդական կախարդություն

«8» թիվը ամենամոգականներից է համարվում։ Եթե ձեր ծննդյան օրը կապված է «8» թվի հետ, ապա դուք հսկայական մոգական ուժ ունեք։ Դուք միշտ գիտեք՝ ինչն է ճիշտ և ինչն է սխալ։

Ձեր պարգևն է. Էներգետիկ Մանիպուլյացիաներն ու Ալքիմիան

Թիվ 9. Շաման

Այս վերջին թիվը բոլոր մնացածների միավորումն է։ Սա դարպաս է, որտեղ ամեն ինչ սկսվում և ավարտվում է։

Քանի որ այս թիվը խորհրդանշում է մահն ու վերածնունդը, ապա դուք զգում եք ուրվականներին և հոգիներին։ Այդ պատճառով էլ դուք կարողանում եք դուրս գալ մարդկային սովորական ունակությունների սահմաններից, ինչպես դա անում են շամանները։

Ձեր Պարգևն է՝ Աստղային Պրոյեկցիան և Մոգության Պահապան Ոգին

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...