Կին, որն օժտված էր թե՛ արտաքին, թե՛ ներքին գեղեցկությամբ․ Օդրի Հեփբերնի այս խոսքերը կփոխեն ձեր կյանքը

Օդրի Հեփբերնն իդեալական կնոջ օրինակ էր և կմնա:

1.

Եթե քեզ օգնության ձեռք պետք լինի, իմացիր՝ ունես՝ քո սեփականը: Երբ մեծանաս, կհասկանաս, որ երկու ձեռք ունես՝ մեկը քեզ օգնելու համար, մյուսը՝ ուրիշներին:

2.

Որպեսզի շուրթերդ գեղեցիկ լինեն, միայն գեղեցիկ բառեր ասա: Որպեսզի աչքերդ գեղեցիկ լինեն, մարդկանց մեջ միայն լավը փնտրիր:

Որպեսզի կազմվածքդ լավը լինի, ուտելիքդ կիսիր սովածների հետ:

Որպեսզի մազերդ գեղեցիկ լինեն, թող ամեն օր դրանցով երեխա խաղա: Որպեսզի կեցվածքդ ուղիղ լինի, պատկերացրու, որ երբեք մենակ չես լինի:

3.

Կնոջ գեղեցկությունը հագուստի, կազմվածքի կամ սանրվածքի մեջ չէ: Այն աչքերի փայլի մեջ է: Չէ՞ որ աչքերը սրտի դարպասն են, որտեղ սեր է ապրում:

4.

Մարդիկ իրերից ավելի են զգում վերականգնման, աջակցության, ներման կարիք: Երբեք ոչ ոքի «դեն մի նետիր»:

5.

Ես հավատում եմ, որ երջանիկ աղջիկները ամենագեղեցիկն են: Ես հավատում եմ, որ կալորիաներն այրելու լավագույն միջոցը ծիծաղն է:

Ես հավատում եմ, որ վաղը նոր օր կլինի, և ես հավատում եմ հրաշքների:

6.

Սեքսուալությունը մի բան է, որը թաքնված է կնոջ մեջ: Սեքսուալությունը ենթադրվում է, ոչ թե համաընդհանուր ցուցադրության դրվում:

7.

Արցունքները կարող են ավելին նշանակել, քան ժպիտը: Որովհետև մենք ժպտում ենք գրեթե բոլորին, իսկ լաց ենք լինում միայն նրանց պատճառով, ում սիրում ենք…

8.

Ասում են՝ սերն ամենաշահավետ ներդրումն է՝ որքան շատ ես տալիս, այնքան շատ ես ի պատասխան ստանում:

Բանը դա չէ. սերն ամենայուրահատուկ ներդրումն է՝ որքան շատ ես նվիրում, այնքան շատ է ծնվում ձեր մեջ:

9.

Վստահության համար քայլիր գիտակցությամբ, որ դու մենակ չես:

10.

Ապրելը նման է թանգարանով վազելուն:

Եվ միայն հետո եք սկսում իսկապես գիտակցել՝ ինչ տեսաք, մտածել այդ մասին, ուղղումներ անել գրքերում և հիշել, քանի որ չեք կարող ընդունել այդ ամբողջը և միանգամից:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...