Ինչպես է դրսևորվում կանացիությունը Կենդանակերպի տարբեր նշանների մոտ

Հիմա կանացիության մասին լսում ենք ամեն քայլափոխի։ Իսկական կինը պետք է լինի…, պետք է կարողանա, պետք է պետք է Կանայք լսելով այս ամենը՝ փորձում են համապատասխանել այդ չափանիշներին։

Սակայն ժամանակի ընթացքում հասկանում են, որ այդ խորհուրդները չեն աշխատում։ Իսկ պատճառն այն է, որ այս ամենին չես հասնի կանոններով ու աշխատասիրությամբ։

Խոյ

Խոյ կինն ամազոնուհի է։ Նա շատ իմպուլսիվ որսորդ և ռազմուհի է։ Նա սկզբում մահացու վիրավորում է, իսկ հետո նոր նայում է, թե ով է այս անգամ իր զոհը դարձել։

Ցուլ

Ցուլ կինն աստվածուհի է։ Նրան պետք է մշտապես զոհաբերություններ անեք, հակառակ դեպքում նա կվիրավորվի։ Բայց ինչպես բոլոր ասվածուհիները, նա նաև այնքան էլ բարի չէ, չնայած չար էլ չէ։ Նա ցանկացածի համար կարող է թե իսկական դրախտ, թե՝ դժոխք ստեղծել։ Սակայն կարող եք հանգիստ լինել, նա ամեն բան արդար է անում։

Երկվորյակներ

Երկվորյակ կանայք հավերժ դեռահասներ են։ Ընդ որում իսկկան դեռահասներ. Դեռահասին բնորոշ բողոքներ, իսկական խենթություններ, սեքս, ռոք–էն–ռոլլ։ Եվ նրանք այսպիսին էլ մնում են, երբ արդեն նույնիսկ տատիկ են դառնում։

Խեցգետին

Կին խեցգետինն իր էությամբ մայր է։ Նա մայրական հոգատարությամբ է շրջապատում բոլոր նրանց, ում մտերիմ է համարում։ Այնպես որ Խեցգետնի կանացիությունը պարզապես չափանիշ է։ Խեցգետնին սիրող տղամարդիկ պարզապես երջանիկներ են։

Առյուծ

Առյուծ կինը թագուհի է։ Առյուծի կանացիությունն իրոք արքայական է, քանի որ այնտեղ, որտեղ նա է հայտնվում, ակնթարթորեն դադարում են գոյություն ունենալ մյուս կանայք։ Առյուծ կնոջ հետ լավ հարաբերություններ պահպանելու համար նրան հաճախ գովաբանեք։ Դա դրական է ազդում նրա վրա։

Կույս

Կույսը իմաստուն կին է։ Հենց այն իմաստուն կինը, ինչպիսին բոլորն ուզում են դառնալ, բայց ոչ ոքի մոտ չի ստացվում։ Իսկ Կույսը գիտի, թե ինչ է իսկական իմաստնությունը. դա երկաթյա տրամաբանությունն է, իսկական լրտեսական ուշադրությունը և ֆենոմենալ հիշողությունը։

Կշեռք

Կշեռք կինը Տուրգենևյան օրիորդն է։ Նուրբ և փխրուն հրեշտակ, որին պետք է պաշտպանել այս չար և անսիրտ աշխարհից։ Կշեռքները կարողանում են ստեղծել իրենց առանձին մոլորակը, սակայն այնտեղ թույլ կտան մտնել միայն նրանց, ովքեր կարողանում են իրենց շուրջը գեղեցկություն և հանգիտ ստեղծել։

Կարիճ

Կարիճը արյունախում կին է։ Ճակատագրական կին, կախարդուհի և սեքս–ռումբ՝ երեքը մեկում, կանացիության բոլոր երանգները և մոխրագույնի 50 երանգները նույնպես։ Սա հիասքանչ, բայց նենց ու անհասանելի էակ է, միևնույն ժամանակ նաև շատ ձգող։

Աղեղնավոր

Աղեղնավոր կինը կուրտիզանուհի է (իհարկե, լավ իմաստով)։ Աղեղնավոր։ Նրա հասկացողությամբ կանացիությունը ինչ–որ օգտակար բան է. օրինակ՝ ոմանք կարողանում են չեղած տեղից 12 հոգու համար ճաշ պատրաստել կամ կատուներ վարժեցնել, իսկ Աղեղնավորը կարողանում է կանացի լինել։ Ընդ որում այն դեպքերում, երբ դա նրան ինչ–որ մի բանի համար պետք է։

Այծեղջյուր

Այծեղջյուր կինը մուսա է։ Ոչ թե այնպիսին, որին գովերգում էին պոետները, այլ այնպիսին, որից այդ նույն պոետները սեղանի տակ էին թաքնվում։ Այծեղջյուրը գալիս է ոչ թե նրանց մոտ, ովքեր շնորհ ունեն, այլ նրանց մոտ, ովքեր դրա հետ մեկտեղ նաև պողպատե նյարդեր ունեն։ Սակայն եթե Մուսայի հետ չվիճես, նա կարող է ընտրյալների համար խելոք կատվիկ լինել։

Ջրհոս

Ջրհոս կինը «սպորտսմենուհի, կոմսոմոլուհի և պարզապես գեղեցկուհի է»։ Նրա մեջ ամեն բան փոփոխական է, բացի մի բանից. նա չափազանց բուռն ու կրակոտ է բոլոր հարցերում։ Իսկ եթե Ջրհոս կինը հանկարծ լուռ ու հանգիստ է, ուրեմն իմացեք, որ շուտով նա նոր թափով է բռնկվելու։

Ձկներ

Ձուկ կինը դերասանուհի է։ Եվ ոչ թե սովորական դերասանուհի, այլ պրիմա–դերասանուհի, որի կարգախոսն է՝ «Կինը պետք է կանացի լինի»։ Ընդ որում, նա դա այնքան հմուտ է անում, որ թվում է, թե նորաձևության և գեղեցկության աշխարհը հենց ձկների համար է ստեղծված։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...