8 բան, որոնք տղամարդիկ թաքցնում են կանանցից, քանի որ ուզում են ավելի ինքնավստահ երևալ

Բոլոր տղամարդիկ էլ ունեն իրենց ներքին գաղտնիքները և եթե ձեզ իրոք հետաքրքրում է տղամարդու գաղտնի կյանքը, ապա ստորև կներկայացնենք 8 ամենատարածված գաղտնիքները, որոնց մասին ուժեղ սեռի ներկայացուցիչները ձեզ երբեք չեն խոստովանի։

1. Նրանք վստահ չեն իրենց մարմնի վրա

Հավատացեք, տղամարդիկ կարող է մոռանան անձնական հիգիենայի մասին և չսափրվեն մի շաբաթ, սակայն դա չի նշանակում, որ նրանց վրա չեն ազդում ավելորդ ծալքերը, դեմքի վրայի կնճիռները կամ սպիտակ մազերը։

2. Նրա կողքին չկա մեկը, ում հետ կարող է խոսել կյանքից

Տղամարդկանց ընկերությունը տարբերվում է կանանց ընկերությունից։ Եվ ի տարբերություն կանանց, նրանք ընկերների հետ ամեն բան չէ, որ քննարկում են։ Նրանք կարող են խոսել ֆուտբոլից, արձակուրդի ծրագրերից ու ֆիլմերից, սակայն կյանքի, մահու, վախերի, անձնական կյանքի մասին հարցերը նրանք ընկերների հետ շատ հազվադեպ են քննարկում։ Այդ պատճառով էլ նրանք հաճախ իրենց շատ միայնակ են զգում, որքան էլ որ բնավորությամբ շփվող լինեն։

3. Նրան ոչ ոք հաճոյախոսություններ չի անում

Պարզվում է, որ տղամարդիկ էլ հաճոյախոսությունների կարիք ունեն կանանցից ոչ պակաս. նրանք պարզապես չեն կարողանում դրա մասին խնդրել և շատ հպարտ են, որպեսզի դա անեն։

4. Նույնիսկ եթե նա ձեզ խելագարի պես սիրում է, նա չի կարող կրկնել «18+» ֆիլմերի «հերոսությունները։

Հավատացեք, եթե նա դա չի կարող անել, ուրեմն իրոք չի կարող։ Սեքսուալ մեքենաներ, որոնք պատրաստ են գիշերային սիրո ութժամյա «աշխատանքի» հաճախ չեն հանդիպում։ Մի պահանջեք ձեր տղամարդուց այն, ինչ տեսնում եք ֆիլմերում։

5. Երբեմն նա միզում է շշի մեջ

Այո, այո, նա դա անում է։ Եվ լվացարանի մեջ նույնպես… Եվ ենթագիտակցորեն նույնիսկ ուրախանում է, որ ինքը կարող է դա անել։

6. Ոչ, նա չգիտի, թե դուք ինչ եք արել ձեր մազերի հետ

Հավատացեք, նա անտարբեր չէ ձեր նկատմամբ։ Եվ նա գիտի, որ դա ռոմանտիկ չէ, բայց նա պարզապես չի նկատում ձեր սանրվածքի թեթևակի փոփոխությունները։ Այնպես որ, ներողամիտ եղեք նրա նկատմամբ և գոնե դուք ակնարկեք, թե ինչ փոփոխություն եք արել։

7. Երբ դուք խփում եք նրան, ցավում է…

Երբ դուք կռվի թեժ պահին ապտակում եք նրան, դա այնքան ցավոտ է լինում, ինչպես եթե ձեզ են ապտակում։ Բայց նա ոչինչ չի ասում, որովհետև համարվում է, որ տղամարդիկ չպետք է ցույց տան իրենց ցավը, հատկապես եթե իրենց խփում են «թույլ» կանայք։ Բայց սրտի խորքում նա շատ անարդար է համարում դա, հատկապես այն դեպքում, երբ նա ձեզ մատով չի դիպչել։

8. Նա նույնպես վախենում է

Նա վախենում է կորցնել աշխատանքը, հիվանդանալ որևէ անբուժելի հիվանդությամբ, խելագարվել, մահանալ միայնության մեջ և էլի շատ բաներից։ Նա վախենում է նույն բաներից, ինչից որ դուք եք վախենում։ Եվ հաղթահարել իր վախերը երբեմն նրա համար ավելի դժվար է լինում, քան ձեզ համար։ Եվ եթե դուք լինեք նրա կողքին, գրկեք նրան, երբ նա իրեն վատ է զգում, բռնեք նրա ձեռքը, հավատացեք, որ նա անսահման երախտապարտ կլինի ձեզ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...