Կենդանակերպի տարբեր նշանների միայնության պատճառը

Հերթական չստացված հարաբերություններից հետո շատերն իրենց հարցնում են. «Ինձ հետ ի՞նչն այն չէ»:

Աստղագուշակները պնդում են, որ Կենդանակերպի յուրաքանչյուր նշան կարող է դրա համար իր պատճառն ունենալ:

Խոյ

Խոյերը հաճախ են մենակ լինում, պատճառը նրանց մարտնչող բնավորությունն է: Այս կայանք սկսում են մրցել տղամարդկանց հետ՝ մոռանալով, որ հարաբերությունները բռնցքամարտի ռինգ չեն: Եթե իսկապես ուզում ես գտնել ձեր երկրորդ կեսին և առողջ ընտանիք կազմել, դադարեք ցույց տալ՝ ով է այստեղ գլխավորը:

Ցուլ

Նրանց խնդիրը չարչիական ոգին է: Այս նշանի ներկայացուցիչ շատ կանայք հաշվարկով են ամուսնանում: Հետո Ցուլերի ախորժակը մեծանում է: Եթե ուզում եք ընտանեկան երջանկություն կառուցել, վերանայեք ձեր վերաբերմունքն ապագա ամուսնու դրամապանակի հաստության հարցում:

Երկվորյակ

Երկվորյակների ոչ մշտականությունը նրանց թույլ չի տալիս իրենց ծուղակը գցել: Նրանց համար ամուսնությունը համարժեք է վանդակի: Նրանց փոփոխական բնավորությունը զուգընկերների փոփոխություն է պահանջում: Նույն ամուսինը ձանձրալի է: Երկվորյակները պետք է վերանայեն ժամանակավոր հարաբերությունների տարբերակը:

Խեցգետին

Նրանց հարաբերությունները տղամարդկանց հետ փչացնում է մայրիշխանության նկատմամբ ձգտումը: Նրանք լավ մայր և տնտեսուհի են, բայց այնքան են ամբողջ տարածությունն իրենցով լցնում, որ ամուսնու համար ժամանակ չի մնում:

Առյուծ

Առյուծին բնությունից պետք է, որ նրա առաջ բոլորը խոնարհվեն, հիանան իրենով և ընկնեն իր ոտքերը: Ինչպես դրան կհասնի՝ կարևոր չէ: Նա հեշտությամբ կատակերգություն, ողբերգություն կամ դրամա կխաղա: Ձեր տղամարը որոշ ժամանակ կմնա միակ հանդիսատեսը ձեր թատրոնում, մինչև դա նրան հոգնեցնի: Հոգնելով անընդհատ դրամաներից՝ նա արագորեն ուրիշ կին կգտնի:

Կույս

Տղամարդկանց վանում են կարգապահության նկատմամբ իրենց ցավագին սիրով: Այն պետք է ամենուր լինի՝ աշխատավայրում, տանը, նույնիսկ կողակցի հետ կապված: Այս դրական գիծը մի չափազանցրեք և երջանիկ կլինեք:

Կշեռք

Խնդիրն իդեալական զուգընկեր գտնելու ցանկությունն է: Նրանք պատրաստ են դրա համար ամբողջ կյանքում փնտրել, գտնել, կասկածել, այդպես էլ ոչինչ չկառուցել: Կշեռքները պետք է մտածեն՝ արդյոք իրենք իդեալակա՞ն են: Իրենք տղամարդուն ի՞նչ կարող են առաջարկել:

Կարիճ

Կարիճների հարաբերություններն առավել հաճախ փլուզվում են չափազանց սիրո պատճառով: Նրանք զուգընկերոջը բառացիորեն խեղդում են ուշադրությամբ՝ թույլ չտալով շնչել: Նրանք արագ կզգան նրա վրայի օտար օծանելիքի հոտը և օտար մազը: Եվ կարևոր չէ, որ մազը նրանն է, իսկ օծանելիքը՝ չափից շատ օգտագործած գործընկերուհունը:

Աղեղնավոր

Հարաբերություններում գույների առատություն են փնտրում, այդ պատճառով երկար ժամանակ մենակ են մնում: Նրանց մեծ մասը երազում է օտարերկրացու հետ ամուսնանալ, ոմանց հաջողվում է: Մյուսները սպասում են՝ չնկատելով, թե ինչպես է ժամանակն անցնում:

Այծեղջյուր

Կա՛մ կարիերա են կառուցում, կա՛մ ուզում են հարաբերություններում իշխել: Այծեղջյուրները տղամարդկանցից փակվում են, և քչերին է հաջողվում փարատել նրանց միայնությունը:

Ջրհոս

Ջրհոսների համար միայնությունը նրանց գիտակցված ընտրությունն է: Էքսցենտրիկ կանայք հպարտ են, որ բոլորի պես չեն: Նրանց հարաբերություններ պետք չեն, իրենք կարող են իրենց համար և՛ ընկեր դառնալ, և՛ զուգընկեր: Հարաբերությունների մեջ գտնվող Ջրհոսներին խորհուրդ՝ սանձեք ձեր եսը, այլապես ծեր տարիքում մենակ կմնաք:

Ձուկ

Ձկները հաճախ գիտակցաբար խուսափում են հարաբերություններից: Նրանց հիվանդագին սիրահարկոտության պատճառով նախորդ փորձը չհաջողվեց: Ձկները շատ արագ կախվածություն են ձեռք բերում սիրո օբյեկտից: Տղամարդը նրանց համար ամեն ինչ է դառնում: Տղամարդը սա հասկանալով՝ հեռանում է: Ո՞ւմ է պետք կին-տզրուկ:

Загрузка ...