Խոսքի կարման. ինչու է այդքան կարևոր մտածված խոսելը

Նեղված կամ ջղային մարդը կարող է շատ վատ խոսքեր ասել։ Բայց եթե նա իմանար, թե ինչ արդյունք կարող են ունենալ իր ցանկությունները, նա կսարսափեր,– ասում էր հնդիկ փիլիսոփա Հազրաթ Ինահյաթը։

Ինչու՞ այդքան անհավանական ուժ ունեն խոսքերը։ Նրանք բառացիորեն կարող են փոխել սեփական ճակատագիրը և շրջապատի մարդկանց կյանքը։ Հազրաթ Ինահյաթը գտնում էր, որ մեր արտաբերած յուրաքանչյուր խոսք ազդում է մարմնի, ուղեղի և ոգու վրա։

Աշխարհում չկա մի վայր, լինի դա անապատ, անտառ, լեռ թե տուն, գյուղ թե մեծ քաղաք, որտեղ մի որևէ ձայն, որը երբևէ հնչել է, չշարունակվի լսվել մինչ օրս։ Իհարկե յուրաքանչյուր նման ձայն իր սահմանն ունի. մեկը հազարավոր տարիներ է ձգվում, մյուսը՝ մի քանի ամիս, երրորդը՝ օրեր կամ ակնթարթներ, քանի որ ամեն մի ստեղծված բան, կամա թե ակամա, կյանք ունի. այն ծնվում է և մահանում է, այսինքն ունի սկիզբ և վերջ։

Նստած լինելով լեռան կամ ժայռի գագաթին, մարդը հաճախ զգում է տատանումները նրա, ով այստեղ մինչ այդ է նստած եղել։ Մարդը սկսում է զգալ այդ վայրի պատմությունը, նա սկսում է շփվել դրա հետ։

Մարդու ամեն մի խոսքի խորությունը շատ տարբեր է, և եթե մարդն օրվա ընթացքում հարյուրավոր խոսքեր է արտաբերում, բնականաբար չեն կարող բոլոր խոսքերը միևնույն ուժն ունենալ։ Ոչ, խոսքի ուժն ու ազդեցությունը կախված են այն վիճակից, որում եղել է մարդը։

Երբեմն մարդու ձայնը լի է տխրությամբ և սիրտ է կոտրում, նրա խոսքն անկեղծ է և դիմացինի վրա խորը ազդեցություն գործելու էֆեկտ ունի։

Բայց վերցնեք թեթևամիտ մարդուն, որը խորը չէ, լուրջ չէ կյանքի նկատմամբ, ինչ որ նա անում և ասում է՝ մակերեսային է։ Նա ոչ մեկի վստահություն չի ներշնքի, քանի որ ինքն էլ այն չունի։

Կարող եք հարց տալ, թե ինչ կա խոսքի մեջ, որ օգնում է, և ինչու է դա օգնում։ Ի պատասխան կասեմ որ չկա կյանքի ավելի կենդանի արտահայտում, քան խոսքն է, քանի որ ձայնը շնչառության ընդգծված դրսևորումն է, իսկ շնչառությունը՝ ինքը կյանքն է։

Հետևաբար, արտաբերված բառերը ազդեցություն են գործում ոչ միայն դիմացինի վրա, այլև հենց մարդու վրա, իսկ արտաբերած յուրաքանչյուր բառ ազդեցություն է գործում ոչ միայն մարմնի, այլև ուղեղի և ոգու վրա։

Երբ մեկն անտակտ կամ հիմար բան է ասում, դա ոչ միայն դիմացինին է վիրավորում, այլ կարող է իսկական վնաս հասցնել հենց իրեն։

Շատ հաճախ վատատեսական տրամադրությամբ մարդը կարող է մահվան կամ ձախողման ցանկություն արտահայտել, կամ ցանկանա, որ ինչ–որ բան տեղի ունենա։ Եթե միայն նա իմանար, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ այդ ցանկությունները, նա կսարսափեր։

Եթե ցավ զգալիս մարդը զսպի իրեն և չասի «»ցավում է», նա մեծ օգուտ կտա դրանով իրեն։ Եթե անհաջողության հետ բախվելիս մարդը խուսափի ասել «բախտս չի բերում», դա արդեն մեծ գործ կլինի։

Քանի որ, երբ մարդը կենտրոնանում է ինչ–որ անցանկալի բանի գոյության վրա, դրանով նա դրան կյանք է տալիս։

Եվ երբ նա ասում է. «Ախ, ես սպասեցի, սպասեցի, սպասեցի, բայց իմ նավը երբեք էլ չի գա», նա իր նավը հեռավորության վրա է պահում, նրա նավն իրոք չի հասնի նավահանգիստ։ Բայց նա, ով նավը դեռ չտեսած էլ ասում է. «Մոտենում է, նա մոտենում է»,– կանչում է նավին և նա կգա։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...