Այս դիմակը երկրորդ օգտագործումից հետո մոգականորեն վերացնում է բծերը, ուգրիների ցանի սպիերը և կնճիռները

Ներկայացնում ենք դեմքի համար բնական դիմակ, որը կօգնի վերացնել ուգրիները, մուգ բծերը, սպիերը և կնճիռները:

Բաղադրիչները՝

  • 1 թ. գ. մեղր
  • ½ թ. գ. մշկընկույզ
  • 1 թ. գ. կիտրոնի թարմ հյութ
  • ½ թ. գ. դարչին

Պատրաստումը՝

Խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի մածուկ ստացվի:

Գուցե ցանկանաք կիտրոնի հյութի վրա ջուր լցնել կամ դրանից խուսափել, եթե զգայուն մաշկ ունեք: Կարող եք ավելի շատ մեղր ավելացնել մածուկն ավելի խտացնելու համար:

Բացի այլ օգտակար հատկություններից՝ մեղրը լայնացնում է արյունատար անոթները, ուստի չպետք է օգտագործվի տելեանգիէկտազիայի, ռոզացեյի կամ ցանկացած այլ անոթային մաշկային հիվանդության դեպքում:

Այդ դեպքում այն կարող եք փոխարինել նույն քանակի սպիտակ կամ կանաչ կավով: Կարող եք նաև մի քիչ ջուր ավելացնել ցանկալի բաղադրություն ստանալու համար:

Դիմակը քսեք դեմքին, բայց խուսափեք բերանի և աչքերի հատվածներից: Դիմակը թողեք 10 րոպե: Դեմքը լվացեք տաք ջրով: Հետո խոնավեցնող քսուք քսեք:

Այս դիմակը չի կարելի օգտագործել մարմնի մյուս մասերի համար: Այն նաև մի օգտագործեք որպես թեփազատիչ միջոց, քանի որ դա կարող է հանգեցնել այլ բացասական հետևանքների:

Պետք չէ անհանգստանալ ծակոցի զգացումից, որը կարող է լինել սկզբում, քանի որ այն վերանում է 5 րոպե անց:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...