Ինչպես են ավտոմեքենա վարում Կենդանակերպի տարբեր նշանները

Ներկայացնում ենք՝ ինչպես են ավտոմեքենա վարում Կենդանակերպի տարբեր նշանների ներկայացուցիչները:

Խոյ (21.03 — 19.04)

Եսասեր վարորդ է: Ոչ ոքի ճանապարհ չի տալիս, երբեք իր մեղքը չի խոստովանում: Ուզում է միշտ ամեն տեղ առաջինը լինել՝ անկախ իրավիճակից ճանապարհին:

Ցուլ (20.04 — 20.05)

Կարմիր գույնը Ցուլերին հրահրում է գործելու՝ կանգ առնելու փոխարեն: Այս վարորդները պայքարում են արագությունը գերազանցելու ցանկության դեմ: Ճանապարհին համառ են և հաշվի չեն նստում մյուս վարորդների հետ:

Խեցգետին (21.06 — 22.07)

Սիրում են բոլորին ազդանշան տալ: Ընդհանուր առմամբ, պահպանում են էթիկան և իրենց վերահսկում են ղեկի մոտ: Դիմացկունությունը և համբերությունը նրանց գլխավոր արժանիքն է:

Երկվորյակ (21.05 — 20.06)

Ղեկի մոտ անխոցելի են դառնում: Կարող են մեքենա վարել և միաժամանակ խմել, թերթ կարդալ, դիմահարդարվել:

Առյուծ (23.07 — 22.08)

Առյուծները լավագույն վարորդն են ճանաչվում որովհետև լավագույնն են ամեն ինչում: Ճանապարհների արքան են: Առատաձեռն և ուշադիր են բոլորի հանդեպ, հարամարվետության զգացում են տալիս:

Կույս (23.08 — 22.09)

Ուշադրություն են դարձնում բոլոր մանրամասներին, երբեմ նույնիսկ չափազանց զգուշավոր են ճանապարհին: Ճանապարահային ոստիկանության հետ շփման մեջ վախեցած են, նախընտրում են լիակատար ապահովագրություն:

Կշեռք (23.09 — 22.10)

Իր որոշումներում բավական շփոթված անձ է: Հավասարակշռություն փնտրելով՝ Կշեռքը հաճախ է արգելակում է իր որոշումների հարցում: Ծանրաբեռնված երթևեկության ժամերը նրա համար դժոխք են դառնում:

Կարիճ (23.10 — 21.11)

Այնքան զարգացած բնազդ ունեն, որ ցանկացած իրավիճակում պետք է ամեն ինչ միանգամից վերցնեն: Ագրեսիվ վարելը նրանց համար նորմա է:

Աղեղնավոր (22.11 — 21.12)

Արագության բոլոր սիրահարներից Աղեղնավորները, թերևս, միակն են, որ գիտեն՝ ինչպես դրա հետ վարվել: Արագ են վարում, դժվար թե վտանգավոր իրավիճակներ ստեղծեն: Բայց պետք է զսպեն վարելիս խոսելու հակումը:

Այծեղջյուր (22.12 — 19.01)

Նրանց հետաքրքրում է երթևեկության միայն վերջնական կետը, ոչ մի կերպ՝ ճանապարհը: Այլ կերպ ասած՝ ճանապարհային երթևեկության կանոններն ուրիշների համար են ստեղծված, ոչ թե նրանց: Մեկ նպատակ ունեն՝ ամեն կերպ հնարավորինս արագ հասնել նշանակված վայր:

Ջրհոս (20.01 — 18.02)

Անտարբեր չէ արագության նկատմամբ: Արագություն է սիրում:

Ձուկ (19.02 — 20.03)

Սուզվում են իրենց երևակայություններում: Բայց պետք է իրականություն վերադառնան ամեն անգամ, երբ միանում է ավոտմեքենայի շարժիչը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...