10 փաստ նորածինների մասին, որոնց մասին նույնիսկ չեն էլ կասկածում մայրիկների և հայրիկների 90%-ը

Նորածինները ամենաքնքուշ և ամենազարմանալի արարածներն են աշխարհում։

Շատ մարդիկ մտածում են, որ նրանց մասին գիտեն ամեն ինչ՝ չէ՞ որ նրանք ընդամենը փոքրիկ մարդուկներ են, որոնք դեռևս չեն կարողանում խոսել և լաց են լինում, երբ իրենց ինչ որ բան է հարկավոր։

Սակայն ամենագետները հաճախ սխալվում են։ Ամենայն հավանականությամբ դուք նույնպես շատ բան չգիտեք նորածինների մասին։

Ահա 10 զարմանալի փաստեր նորածինների մասին.

1. Սև սպիտակ տեսողություն

Դուք հիշո՞ւմ եք, թե ինչպես էիք տեսնում աշխարհը նորածին ժամանակ։ Պարզվում է նորածինների մոտ տեսողությունը՝ սև-սպիտակ է։

2. Լաց

Մենք կարող ենք լաց լինել աղի արցունքներով, իսկ ահա նորածինների մոտ արցունք սկսում է արտադրվել կյանքի երրորդ շաբաթում։

3. Ոսկորներ

Հասուն մարդն ունի 206 ոսկոր, նորածինների մոտ 64-ով ավել է՝ 270։

4. Աճ

Նորածիններy շատ արագ են աճում, բայց եթե փոքրիկը նույն տեմպերով շարունակեր աճել առաջին տարվա նման, ապա 20 տարեկանում նրա հասակը կհասներ 9 մետրի։

5. Աչքեր

Աճելու հետ մեկտեղ՝ աչքերը գրեթե չեն աճում։ Նորածնի աչքերը կազմում է մեծահասակ մարդու աչքերի 75% ը։

6. Գլյուկոզա

Նորածնի օրգանիզմի ամբողջ գլյուկոզայի 50%-ը օգտագործվում է ուղեղի աշխատանքի վրա։

7. Համային ռեցեպտորներ

Մեծահասակ մարդն ունի միջինում 10 000 համային ռեցեպտոր, իսկ նորածնի մոտ՝ այն 3 անգամ ավել է։

8. Արգանդում

Երբ հղի կինը հիվանդանում է, սաղմը նրա արգանդում սկսում է ցողունային բջիջներ արտադրել՝ օրգանների վերականգնման համար։

9. Լող

Այն պատճառով, որ փոքրիկներն աճում են ամնիոտիկ հեղուկում՝ նրանք ի ծնե օժտված են լողալու ունակությամբ։

10. Աղ

Չնայած նրա, որ նորածինները երեք անգամ ավելի շատ համային ռեցեպտորներ ունեն քան մեծահասակները՝ նրանք չեն զգում աղի համը մինչև 4 տարեկան։

Իսկ ո՞ր փաստն էր Ձեզ համար անսպասելի։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...