Էներգետիկ վամպի՞ր, թե՞ դոնոր. պարզի՛ր, թե ով ես դու

Երբևէ դուք մտածե՞լ եք այն մասին, թե ինչու ենք մենք կյանքի ընկեր ընտրում կոնկրետ ինչ որ մեկին, չնայած որ շուրջը շատ ուրիշները կան, և մերժում ենք մեկ ուրիշին, որը պակաս բարետես և շփվող չէ։

Պարզվում է, մեր նախասիրությունների վրա ազդում է էներգետիկան, որը ձգում է դեպի մեզ ոմանց և վանում է մյուսներին։

Այսօր կպատմենք մարդկանց էներգետիկ տիպերի մասին, որոնք չեն սահմանափակվում միայն վամպիրներով և դոնորներով։ Գոյություն ունեն նաև չեզոքներ, սև և սպիտակ մոգեր։ Եվ նրանցից յուրաքանչյուրը որոշակի դասի է ենթարկվում։ Օրինակ, ձեր ծննդյան ամսաթիվը 19.06.1982 = 1+9+0+6+1+9+8+2 = 36 = 3+6 = 9 է։ Ստացված 9 թիվը ցույց է տալիս մարդու որոշակի էներգետիկ տիպը։ Որպեսզի հասկանաք, թե կոնկրետ որ դասին եք դուք պատկանում, դիտարկենք դասակարգումը։

Էներգետիկ վամպի՞ր, թե՞ դոնոր. պարզի՛ր, թե ով ես դու

Վամպիրներ (1 և 2 թվերը). Այս անհատները սնվում են այլ մարդկանց էներգիայով։ Նրանց կենսական ուժերը վերցնելը վամպիրների անհրաժեշտությունն է, առանց որի նրանք պարզապես ողջ չեն մնա։ Նման մարդիկ կարող են «սնվել» ձեր էներգիայով ինչպես նպատակաուղղված, այնպես էլ առանց դա գիտակցելու։

Դոնորներ (5 և 7 թվերը)։ Ի հակադրություն վամպիրներին, դոնորները տալիս են իրենց կենսական ուժերը, բայց իրենք ոչ մեկից չեն վերցնում։

Չեզոքներ (3, 6 և 8 թվերը)։ Անվանումը խոսում է ինքն իր մասին։ Չեզոք անհատները ոչ իրենց կենսատու ուժերն են տալիս ուրիշներին, ոչ էլ ուրիշներինն են վերցնում։ Միևնույն ժամանակ իրենց էներգետիկան բավական ուժեղ է, ինչի շնորհիվ իրենց հրաշալի են զգում և ուրիշներից կախված չեն։

Սև մոգեր (4 թիվը)։ Այս տիպին են վերաբերում այն անհատները, որոնք կարող են գտնվել չեզոք վիճակում, բայց կարող են նաև վամպիրներ դառնալ։ Նրանք հրաշալի ձևով կառավարում են իրենց ներուժը և կարող են սնվել ցանկացած մարդու էներգիայով, ընդ որում դա անում են ագրեսիվ ձևով և մեծ քանակությամբ։

Սպիտակ մոգեր (9 թիվը)։ Սպիտակ մոգերը նույնպես կարող են չեզոքներ դառնալ։ Բայց նրանք մի յուրահատուկ ունակություն ունեն, հենց նրանք են հրաշալի կերպով տնօրինում իրենց էներգիան և կարող են տալ, եթե ցանկանան։

Էներգետիկ տիպերի համադրությունը

Էներգետիկ վամպի՞ր, թե՞ դոնոր. պարզի՛ր, թե ով ես դու

Վամպիրներ և դոնորներ

Պետք չէ էներգետիկ վամպիրներին արյունարբու հրեշներ համարել, իսկ դոնորներին՝ խեղճ գառնուկներ։Դոնորի համար տալ իր կենսական էներգիան նույնքան կարևոր է, որքան վամպիրի համար՝ վերցնելը։ Այդ պատճառով էլ այս զույգերը հրաշալի միություն են կազմում, բայց միայն այն դեպքում, երբ դոնորն ուժեղ է և իր էներգիան երկուսին էլ բավարար է։

Սև և սպիտակ մոգեր

Այս մարդիկ կայունության են ձգտում և կարող են զույգ ստեղծել, որտեղ հանգիստ, ներդաշնակ հարաբերություններ կլինեն և անհրաժեշտ հավասարակշռություն։

Դոնորն ու սև մոգը

Նույն կերպ իրար հետ ապրում են նաև սև մոգն ու դոնորը։ Իհարկե, սա բավական փխրուն զույգ է. Չէ որ սև մոգերը կտրուկ են վերցնում էներգիան և մեծ քանակությամբ, այդ պատճառվ էլ ինչ որ մի պահի դոնորը կարող է պարզապես «կոտրվել»։ Ամեն դեպքում դոնորը նման միության դեպքում հաճախ է իրեն ոչ հարմարավետ և նվաստացած զգում։

Դոնորն ու սպիտակ մոգը

Բավական բարենպաստ միություն է, որտեղ սպիտակ մոգը կարող է ցանկացած պահի կերակրել հյուծված դոնորին՝ նրան տոնուսի վերադարձնելով։ Իհարկե առաջատարն այս հարաբերություններում սպիտակ մոգն է, որը հանդես է գալիս որպես հովանավոր և պաշտպան, իսկ դոնորը բավարարվում է կախյալ մարդու կարգավիճակով։

Չեզոք և դոնոր

Քանի դեռ չեզոքը դիմանում է էներգիայի ավելցուկին, որով իրեն ապահովում է դոնորը, այս միության մոտ ամեն բան լավ կլինի։ Սակայն, եթե դոնորը սկսի չարաշահել, նեյտրալը կսկսի արագ հոգնել նրանից։ Ներդաշնակության մեջ ապրելու համար այս զույգերը պետք է երբեմն ընդմիջում վերցնեն և ժամանակավորապես առանձին ապրեն։

Չեզոքն ու սպիտակ մոգը

Հրաշալի միություն կարող է ստացվել չեզոքից և սպիտակ մոգից։ Այս զույգի դեպքում կողմերը հավասար են։ Սակայն սպիտակ մոգի մոտ խնդիր կարող է առաջանալ՝ մեծ էներգիայի կուտակման պատճառով։ եթե այն պարպելու միջոց չգտնվի, զույգի մոտ կոնֆլիկտներ կծագեն։

Չեզոքն ու սև մոգը

Տվյալ զույգն իրար չի համապատասխանում և գոյություն կունենա այնքան, քանի դեռ երկուսի մոտ էլ կենսական ուժեր կան։ Չեզոքը պարզապես բան չունի սև մոգին առաջարկելու, որը «սնվելու» կարիք ունի։ Դա վեճերի պատճառ կարող է դառնալ։ Հարաբերությունները փրկելու համար սև մոգը պետք է հարմարվի և ինքն էլ չեզոք դառնա։

Երկու չեզոք

Սա գերազանց միություն է, սակայն զգացմունքները թույլ են երկուսի մոտ էլ, քանի որ նրանց ոչինչ չի կապում։ Այսպիսի զույգը հաջողության կարող է հասնել բիզնեսում, բայց ոչ ընտանեկան կյանքում։

Սպիտակ մոգ և վամպիր

Վամպիրի համար հաջող զուգընկեր է սպիտակ մոգը։ Այս զույգի դեպքում մեկը էներգիա է պահանջում, մյուսը տալիս է, որքան որ պետք է։ Սա այն միությունն է, որտեղ սերը ամրապնդվում է միմյանց հասկանալով։

Վամպիրն ու չեզոքը

Ինչպես սև մոգի հետ տարբերակում, այստեղ էլ վամպիրին դժվար է լինելու չեզոքի հետ, որը ոչինչ չունի իր զուգընկերոջն առաջարկելու։ Մի որոշակի պահի վամպիրը հույզերի պակաս կունենա և կսկսի ավելի համապատասխան դոնոր փնտրել։ Սիրային հարաբերություններ նման միության դեպքում դժվար թե հնարավոր լինեն, սակայն գործնական հարաբերությունների համար այս կապը գերազանց տարբերակ է։

Էներգետիկ վամպի՞ր, թե՞ դոնոր. պարզի՛ր, թե ով ես դու

Երկու վամպիր

Սա զույգ է, որտեղ զուգընկերներն «ուտում» են իրար։ Հարևանները վեճերի մշտական վկաները կլինեն, իսկ սեփական երեխային նրանք կտանջեն աղմուկով և վիրավորանքներով։ Ներդաշնակ զույգ ստեղծելու շանսերը զրոյական են։

Սև մոգ և վամպիր

Էներգետիկ վամպիրներն ու սև մոգերն իրար չեն համապատասխանում։ Նման համադրության դեպքում զուգընկերներից յուրաքանչյուրը էներգետիկ սով է զգում, իսկ երբ երկուսն էլ դրա կարիքն են ունենում, տարբեր ուղղություններով են գնում։ Ինչպես երկու վամպիրների դեպքում, այստեղ էլ, ներդաշնակ զույգ լինելու հավանականություն կարելի է ասել՝ չկա։

Երկու դոնոր

Այս զույգի երկու կողմեն էլ լի են էներգիայով և պահանջ ունեն այն տալու։ Այս մարդկանց մոտ տվյալ խնդիրը արտահայտվում է գերխնամքով և լիակատար վերահսկողությամբ, և եթե երկու կողմն էլ ակտիվորեն զբաղվում են դրանով, կոնֆլիկտներ են ծագում։ Միևնույն ժամանակ դոնորները ձգում են միմյանց, այդ պատճառով էլ սկանդալները վերածվում են կրքոտ հաշտեցման։ Ընդհանուր առմամբ՝ ապագայի շանսերը հարաբերական են։ Նրանք պետք է այնպիսի գործ գտնեն, որը կկլանի ավելորդ էներգիան, հակառակ դեպքում, երեխա ունենալու դեպքում, նրանք «կխեղդեն» նրան ավելորդ հոգատարությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...