Մանկության տարիներին Ջոնահա Ջոզեֆը տառապում էր ավելորդ քաշից, համադասարանցիները ծաղրում էին աղջկան դրա համար։
Նրան վիրավորում էին ոչ միայն դասընկերները, այլև ուսուցիչներն ու նույնիսկ բարեկամները, քանի որ նա գրեթե 100 կիլոգրամ էր կշռում։
Այսօր ներկայացնում ենք Ջոնահայի պատմությունը, որը կամքի մեծ ուժի շնորհիվ իրեն և շրջապատին ապացուցեց, որ մարդու հնարավորություններն անսահման են։
16 տարեկանում նա որոշում է, որ այդպես այլևս չի կարող շարունակվել։ Քանի որ ծնողներն այդքան հնարավորություն չունեին արհետսավարժ սննդաբան և ֆիթնես մարզիչ վարձելու, աղջիկը իր սեփական սննդակարգն է կազմում և օրական երկու ժամ վազում է տան հետնամասում։
Ջանքերի և կամքի ուժի շնորհիվ նա կարողանում է արդյունքի հասնել։
2016 թվականին աղջիկն արժանանում է Միսս Սելանգոր (Մալայզիայի 13 նահանգներից մեկը) տիտղոսին։ Իսկ այս տարի 21-ամյա մոդելը երկրորդ տեղն է գրավել Miss India Worldwide մրցույթում։
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: