«Իդեալական կինը պետք է լինի տիրուհի հյուրասենյակում և կուրտիզանուհի ննջասենյակում». իմաստուն մտքեր Ստենդալից

Մարի Անրի Բեյլը ֆրանսիացի գրող է։

Նա համարվում է հոգեբանական վեպի հիմնադիրներից մեկը։

Տպագրությունում նա հանդես էր գալիս մի շարք կեղծանուններով, որոնցից ամենահայտնին Ստենդալն էր։

Ձեզ ենք ներկայացնում մտքեր նրանց ստեղծագործություններից, որոնք դարձել են աֆորիզմներ։

Ամաչկոտությունը մարդկային սրտի ամենամեծ զգացմունքներից մեկի՝ սիրո մայրն է։

Կորցրածի մասին հիշողությունները միշտ ավելի բարձր են թվում քանայն ամենը ինչին մենք կարող ենք սպասել ապագայում։

Բոլոր այն հանճարները, ովքեր կին են ծնվել, հասարակության երջանկության համար կործանվել են։

Երբ որ մենք վստահ ենք որևէ կնոջ սիրո վրա, մեզ հետաքրքրում է նրա գեղեցկությունը, բայց երբ մենք կասկածում ենք նրա սրտի վրա, մենք ժամանակ չենք ունենում նրա երեսի մասին մտածելու համար։

Սերը նման է ջերմաստիճանիէ այն բարձրանում և իջնում է անկախ մեր ցանկությունից։

Լեզվի գլխավոր առավելությունը նրա պարզության մեջ է։

Գրողը չպետք է մտածի քննադատության մասին, այնպես ինչպեզ զիվորը չպետք է մտածի հոսպիտալի մասին։

Շատ գեղեցիկ կանայք երկրորդ հանդիպման ժամանակ չեն թողնում այն հմայքը, որ թողել էին առաջին անգամ։

Ուղեղի ճկունությունը կարող է փոխարինել գեղեցկությանը։

Իդեալական կինը պետք է լինի տիրուհի հյուրասենյակում և կուրտիզանուհի ննջասենյակում։

Սերը ներում է ամեն ինչ, բացի ինքնակամ բացակայությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...