8 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ողնաշարի հատվածում ցավերի

Ժամանակի հետ բոլորն էլ բախվում են ողնաշարի ցավերին։ Սա շատ տհաճ երևույթ է: Կարևոր է իմանալ, թե որ սովորություններն են հանգեցնում ողնաշարի հատվածում ցավերի:

Ձեզ ենք ներկայացնում 8 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ողնաշարի հատվածում ցավերի:

1. Ծանրություները միայն մեկ ձեռքում եք պահում

Ծանրությունների անհավասարաչափ բաշխումը հանգեցնում է պարանոցի և գոտկատեղի հատվածում ցավերի, որոնք էլ իրենց հերթին բերում են ողնաշարի ցավերի:

2. Մեծ բարձրության բարձրակրունկներ եք կրում

Բարձրակրունկները մեծ ճնշում են գործադրում ողնաշարի վրա, ինչը հանգեցնում է ողնաշարի դիրքի դեֆորմացման:

8 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ողնաշարի հատվածում ցավերի

3. Շատ ժամանակ եք անցկացնում համակարգչի, պլանշետի կամ սմարթֆոնի առաջ

Անգամ սմոարթֆոնով կամ պլանշետով ինչ-որ բան անելիս մենք շատ ենք առաջ թեքում գլուխը՝ ձգելով պարանոցի մկաննները, ինչն էլ վնասում է ողնաշարը:

4. Մեջքի վրա եք քնում

Այս դիրքով քնելը թույլ չի տալիս ողնաշարին թուլանալ, քանի որ պարանոցը շարունակում է մնալ լարման մեջ:

8 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ողնաշարի հատվածում ցավերի

5. Չափից դուրս շատ ժամանակ եք անցկացնում հեռուստացույցի առաջ

Հեռուստացույց դիտելիս սիրո՞ւմ եք կողքի վրա պառկել բազմոցին: Ուշադրություն դարձրեք, թե որքան եք դուք այդ վիճակում ծռվում և լարում ձեր մկաննները:

6. Սխալ կերպով եք ծանրություններ բարձրացնում

Գետնից ծանրություն բարձրացնելիս հարկավոր է անել դա ճիշտ կերպով: Ահա ինչպես կքանստել, վերցնել իրը և ապա նոր կանգնել՝ մեջքն ուղիղ պահած:

8 վնասակար սովորություններ, որոնք հանգեցնում են ողնաշարի հատվածում ցավերի

7. Տնային գործերը կատարում եք անհարմար դիրքով

Տնային գործեր անելիս հաճախ հայտնվում ենք շատ անհարմար դիրքերում՝ լարելով պարանոցի և մեջքի մկանները: Եթե զգում եք, որ արդեն շատ եք հոգնել, մի փոքր դադար տվեք, ապա նոր շարունակեք:

8. Սիրում եք հեծանիվ քշել

Հեծանիվ քշելիս շատերը ողջ մարմնով առաջ են գալիս՝ դրանով իսկ գերլարված վիճակում պահելով ողնաշարը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...