Ջրի հետքերը լվացարանի վրայից հեռացնելու հանճարեղ եղանակ

Լավ տանտիրուհիները գիտեն, որ կոշտ ջուրը կարող է խոհանոցում ու լոգարանում բազմաթիվ տհաճություններ առաջացնել:

Հենց ջուրն է պատճառ դառնում, որ նիկելապատ սանտեխնիկայի վրա սարսափելի հետքեր առաջանան: Դրանցից դժվար է ազատվել ավանդական լվացող միջոցներով: Սակայն պետք չէ մտածել, որ չեք կարողանա հետքերը վերացնել առանց թանկարժեք մաքրող միջոցների:

Կա հասարակ, բայց շատ արդյունավետ եղանակ:

Ջրի հետքերը լվացարանի վրայից հեռացնելու հանճարեղ եղանակ

Թասի մեջ լցեք մի քիչ քացախ, թրջեք բամբակյա կտորն այնպես, որ լավ ներծծվի: Լավ չորացրեք լվացարանը, ապա թաց, քացախով ներծծված կտորով ծածկեք ամենակեղտոտ մասերը: Թողեք մոտավորապես 1 ժամ:

Հետո սովորական սպունգով տրորեք լվացարանի մակերեսն ու կհամոզվեք, որ սպիտակ հետքերն անցել են, ու լվացարանը նախկինի պես փայլում է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...