Ներկայացնում ենք Լուչիանա Զոգբին, ով բրազիլացի երգչուհի և երգերի հեղինակ է: Աղջիկը ծնվել է Սան Պաուլուում, 1994-ի հոկտեմբերի 27-ին: Աղջիկը երգել է դեռևս դպրոցում և քոլեջներում:
Դպրոցն ավարտելուց հետո նա սկսել է երգել Սան Պաուլուի ակումբներում, բարերում և սրճարաններում:
Հետո Լուչիանա Զոգբին իր կարիերան սկսել YouTube-ում՝ կատարելով հայտնի երգերի քովերներ: Սակայն համաշխարհային ճանաչում նա ձեռք է բերել All of Me քովերը կատարելուց հետո, որն ավելի քան 82 մլն դիտում է հավաքել:
Դրանից հետո աղջիկը սկսել է հանդես գալ իր հեղինակային երգերով և համագործակցել շատ կատարողների հետ, ինչպես՝ Avicii-ն, James Morrison-ը, U2-ն, Sam Smith-ը և Coldplay-ը: Տվյալ պահին սկսնակ երգչուհին արդեն 20 քովեր է ձայնագրել:
Լուչիանայի երկրպագուների թիվն աճում է: Այսպես, outube TempestinWhite-ում նա շուրջ 2 մլն հետևորդ ունի: Instagram (@lu_zogbi)-ում երգչուհու հետևորդների թիվը 319 հազար է:
Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: