Վեց բան, որոնց վրա առանց մտածելու թքած կունենա հասուն կինը

Դեռ մանկուց մեզ անընդհատ սովորեցնում են, թե ինչպես է պետք ապրել։ Պնդում են ամեն անկարևորի կարևորության մասին և բոլորի կարծիքների հետ հաշվի նստելու անհրաժեշտության մասին։ Այս կանոններին հետևում ենք շատերս, միայն թե ոչ՝ հասուն կինը։

Հագուստ

Եթե նրան ինչ որ բան դուր չի գալիս, նա դա չի կրում։ Եվ ընդհանրապես, ամեն մարդ իրավունք ունի հագնել այն, ինչ իրեն է դուր գալիս։ Եթե իրեն այդպես հարմար է, ապա մնացածը նշանակություն չունի։

Այն, ինչ ասում են ուրիշները

«Մենք կպարենք, թե՝ ոչ, միևնույնն է, հիմար ենք լինելու։ Այնպես որ եկեք պարենք». ահա այս կարգախոսով են առաջնորդվում իմաստուն կանայք։ Նրանք գիտեն, որ շրջապատի կարծիքը միշտ ավելի վատ է լինելու, քան պետք էր, այնպես որ դրան պետք չէ ուշադրություն դարձնել։

Ինտիմ կյանք

Անձնական կյանքը, և հատկապես դրա ինտիմ հատվածը, այն է, ինչը պետք է վերաբերվի միայն երկուսին։ Հասուն կինը երբեք հաշվի չի առնի շրջապատի կարծիքը, թե ում հետ պետք է լինի, կամ չլինի։

Սիրալիր լինել բոլորի հետ

Սիրալիր, ժպտերես, շփվող, պատրաստակամ լինել որոշ մարդկանց հետ իհարկե անհրաժեշտ է, բայց հաստատ ոչ բոլորի հետ, և մասնավորապես նրանց հետ, ովքեր դրան արժանի չեն։ Այսպիսին են իրեն հարգող մարդու կանոնները։

Ներգրվել հասարակության մեջ

Ինչու՞ դուր գալ բոլորին։ Հասուն կինը պարզապես չի կարող պատասխանել այս հարցին, քանի որ նրան պետք չէ դուր գալ բոլորին։ Նրան բավարար են նրանք, ովքեր իրեն ճանաչում ու սիրում են։

Կենդանի գովազդ լինել

Խելացի կնոջ կյանքը չի պտտվում բրենդերի շուրջ։ Նա ընտրում է որակը, ոչ թե բրենդը և դրանում է նրա առավելությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...