Ինչո՞ւ չարժե փոքրիկ աղջիկներին անընդհատ ասել, թե որքան գեղեցիկ են նրանք

Այսօր առաջարկում ենք խոսել երեխաների, մասնավորապես՝ աղջիկ երեխաների դաստիարակությունից։

Արժե՞ արդյոք բարձրաձայն հիանալ փոքրիկ աղջիկների գեղեցկությամբ։

Եթե մենք հիանում ենք միայն երեխայի գեղեցկությամբ, ապա ցույց ենք տալիս, որ մարդու մեջ գլխավորը արտաքինն է։ Այդպիսով աղջիկները սկսում են կենտրոնանալ իրենց արտաքին որակների վրա շատ ավելի շուտ, քան պետք է։

Եթե մենք մեր երեխաների հետ միշտ խոսում ենք բարության մասին, այդպիսով մենք հասկացնում ենք, որ այդ որակը շատ կարևոր է։

Երբ մենք ոգևորում ենք նրան, երբ նա ինչ որ մեկի հետ կիսվում է իր ունեցածով, մենք այդպիսով ցույց ենք տալիս, թե որքան ենք գնահատում առատաձեռնությունը։

Ինչո՞ւ չարժե փոքրիկ աղջիկներին անընդհատ ասել, թե որքան գեղեցիկ են նրանք

Իսկ եթե փոքրիկ աղջկա ներկայությամբ մենք հիանում ենք նրա գեղեցկությամբ, ապա ցույց ենք տալիս նրան, որ մարդու մեջ ամենագլխավորը նրա արտաքինն է։ Արդյունքում աղջիկները սկսում են կենտրոնանալ իրենց արտաքին որակների վրա շատ ավելի շուտ, քան մենք կարծում ենք։

Մենք կարող ենք օգտագործել նրանց հետ շփումը, որպեսզի հիանանք նրանց այլ արժանիքներով։

Այդ պատճառով էլ, երբ հաջորդ անգամ ձեզ մոտ գայթակղություն առաջանա փոքրիկ աղջկան գեղեցիկ անվանել, մտածեք նրա մյուս որակների մասին, որոնք ձեզ դուր են գալիս նրա մեջ։ Շեղեք խոսակցությունը այլ ուղղությամբ։

Ասեք նրան, թե ինչու է նա թանկ ձեզ համար։ Կիսվեք նրա հետ հանդիպման ուրախությամբ։

Ինչո՞ւ չարժե փոքրիկ աղջիկներին անընդհատ ասել, թե որքան գեղեցիկ են նրանք

Գովեք նրան դրական որակների համար։ Բարձրաձայն նշեք այն պահերը, երբ նա ջանասիրություն և համառություն է ցուցաբերում ուսման մեջ։

Շնորհակալություն հայտնեք մարդկանց նկատմամբ նրա ցուցաբերած բարության համար։ Գովաբանեք նրա հետաքրքրասիրությունը։

Ինչո՞ւ չարժե փոքրիկ աղջիկներին անընդհատ ասել, թե որքան գեղեցիկ են նրանք

Դաստիարակության հիմնական խնդիրն է՝ երեխաներին հասցնել կյանքի հիմնական արժեքները։

Թույլ մի տվեք, որ սովորության համաձայն փոքրիկ աղջիկների ուշադրությունը սևեռեք միայն նրանց արտաքինի վրա։

Հիշեք, որ դրանով նրանց միայն վնասում եք;

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...