Հայտնի հոգեբույժը պատմել է, թե որ հինգ սովորություններն են միավորում երջանիկ զույգերին

Շատերին թվում է, թե երջանիկ զույգերի մասին հիասքանչ պատմությունները միայն հեքիաթներում գոյություն ունեն, իսկ իրականում, ամուսնությունից հետո, ամեն ինչ սովորական և առօրեական է դառնում։

Սակայն իրականում էլ կան զույգեր, որոնք ողջ կյանքն անց են կացնում վայելելով իրենց սերն ու համատեղ երջանկությունը։

Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում։

Ներկայացնում ենք հայտնի հոգեբույժ Մարկ Հոուլսթոնի խորհուրդները, թե ինչպես է պետք հասնել դրան։

1. Զարգացրեք ընդհանուր հետաքրքրությունները

Հարաբերությունների սկզբում փորձում եք միմյանց ցույց տալ սեփական հետաքրքրությունները և կիսում եք ընկերոջ հոբբին, նույնիսկ եթե այն այնքան էլ ձեր սրտով չէ։ Սակայն, երբ կիրքը սկսում է մարել, զույգը սկսում է հասկանալ, որ ընդհանուր հետաքրքրության թեմաներ գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Լավագույն միջոցը՝ գտնել այն, ինչը կմիավորի ձեզ և դուր կգա երկուսիդ էլ։ Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ սեփական հոբբիների մասին։

2. Կենտրոնացեք զուգընկերոջ լավ արարքների վրա

Բոլորս էլ ունենք թերություններ, բայց պետք չէ դրանց վրա կենտրոնանալ։ Ավելի լավ է խոսեք ձեր կեսի հետ և իրավիճակին ավելի դրական կողմից նայեք։

3. Վստահեք և ներեք

Հենց անվստահությունն է համարվում այն պատճառներից մեկը, թե ինչու են սկսում խարխլվել հարաբերությունները։ Վստահելու և ներելու ունակությունը հարաբերությունների զարգացման կարևոր պահերից է։

4. Հետաքրքրվեք, թե ինչպես է անցնում օրը

Իհարկե դա չի նշանակում, որ ձեր սիրելին ուրախ կլինի հարյուրավոր հաղորդագրություններին և տասնյակ զանգերին։ Սակայն աշխատանքային օրվա ընթացքում թեթև շփումը կօգնի հանգստանալ աշխատանքային սթրեսային պահերից և կենտրոնանալ երեկոյան ընթրիքի վրա։

5. Միասին պառկեք քնելու

Իհարկե, տարբեր գրաֆիկներն ու քնի ռեժիմը կարող են խախտել սովորույթը։ Չէ որ կար մի ժամանակ, երբ դուք ցանկանում էիք հնարավորինս շուտ պառկել և հայտնվել իրար գրկում, միասին ֆիլմ դիտել, կամ հուզող ինչ որ հարց քննարկել։ Միասին պառկելը հրաշալի հնարավորություն է միմյան ավելի մոտենալու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...