Հրեական 15 սարկաստիկ միտք, որ կբացահայտեն մարդու էությունն ու կսովորեցնեն ճիշտ ապրել

Այն, որ հրեաներին համարում են աշխարհի ամենախելացի ազգերից մեկն ու վերագրում աշխարհը կառավարելու հատկանիշներ, գաղտնիք չէ ոչ ոքի համար։

Առաջարկում ենք ծանոթանալ հրեական 15 իմաստուն մտքերի, որոնք ապրելու ու առաջ գնալու դասեր են տալիս։

1. Եթե խնդիրը հնարավոր է լուծել փողով, ապա դա խնդիր չէ, այլ հերթական ծախս։

2. Ադամը աշխարհի ամենաերջանիկ տղամարդն էր, քանի որ զոքանչ չուներ։

3. Աստված մարդուն երկու ականջ է տվել և մեկ բերան, որ նա շատ լսի ու քիչ խոսի։

4. Երբ գինին ներս է մտնում, ինչ-որ գաղտնիք դուրս է գալիս։

5. Աստված ամեն տեղ չի կարող լինել, այդ պատճառով նա երկիր է ուղարկել մայրերին։

6. Բոլորը բողոքում են փող պակասից, և ոչ ոք չի բողոքում խելքի պակասից։

7. Եթե չես ուզում, որ քո վզին նստեն, ուրեմն շատ ներքև մի կռացիր։

8. Երբ պառաված օրիորդն ամուսնանում է, միանգամից դառնում է երիտասարդ կին։

9. Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, իսկ երեխաները ծնողներին՝ լռել։

10. Գուցե ձուն հավից խելացի է, սակայն նա արագ է փչանում։

11. Գոյություն չունի մի նժույգ, որը կօգնի հասնել մանկությանը։

12. Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք սովորեին ավելի շատ լռել։

13. Վատ կինն անձրևից վստանագավոր է. անձրևը ստիպում է տուն վազել, իսկ վատ կինը՝ տնից փախչել։

14. Նա, ով երեխա չունի, շատ հեշտ է խոսում երեխայի դաստիարակության մասին։

15. Փորձն այն բառն է, որով անվանում են մարդիկ իրենց սխալները։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...