Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական կինը՝ ըստ ամերիկացիների. երջանիկ ընտանիք ունենալու համար պետք է ենթարկվել տղամարդուն

Չափազանց հետաքրքիր է, թե ինչպե՞ս են 1950-ականներին աղջիկներին ամուսնության պատրաստել:

Ահա այսպիսին են եղել ամերիկացիների պատկերացումները իդեալական կնոջ մասին: Այս խորհուրդները ինքներդ էլ կարող եք օգտագործել:

Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական կինը՝ ըստ ամերիկացիների. երջանիկ ընտանիք ունենալու համար պետք է ենթարկվել տղամարդուն

Մի՛ բողոքեք, եթե ամուսինը ուշ է վերադարձել տուն կամ էլ տանը չի եղել:

Աշխատե՛ք ձայները մինիմալի հասցնել: Երբ նա վերադառնում է աշխատանքից, տանը բացարձակ լռություն պետք է լինի:

Ավելի ուրախ և հետաքրքրված եղեք: Միգուցե նա վատ ու ձանձրալի օր է ունեցել, և Դուք կարող եք բարձրացնել նրա տրամադրությունը:

Ցուրտ օրերի ընթացքում վառեք բուխարին այն ժամանակ, երբ նա վերադառնում է տուն: Ամուսինը շատ հարմար կզգա իրեն տանը և շնորհակալություն կհայտնի այդ հոգատարության համար:

Նրան շատ հարցեր տալ պետք չէ: Հիշեք, որ նա է տան տերը և տան գլխավորը:

Միշտ ուրախ եղեք, երբ նա գալիս է:

Լավ կինը միշտ իր տեղը գիտի:

Լսեք նրան: Այո՛, միգուցե Դուք էլ ունեք թեմաներ, որոնք պետք է արագ քննարկել, սակայն սպասեք, մինչև նա վերջացնի:

Պատրաստվեք նրա վերադարձին: 15 րոպե տրամադրեք Ձեզ, թեթև շպարվեք ու մաքուր հագնվեք:

Հարմարավետություն տվեք նրան: Անկողինը մաքուր պահեք:

Երբեք նրան մի բողոքեք կամ էլ դժգոհեք:

Նրա հետ ջերմ ու փափուկ տոնով խոսեք:

Նրան դիմավորեք ժպիտով և ցույց տվեք, որ շատ ուրախ եք նրան տեսնել:

Ամուսնու տուն գալուց առաջ ամբողջովին մաքրեք տունը: Հավաքեք թափթփված իրերը: Արագ մաքրեք փոշիները:

Երեխաներին պատրաստեք: Լողացրեք, գեղեցիկ հագուստ հագցրեք, և եթե անհրաժեշտ է, նոր հագուստ գնեք:

Ձեր միակ նպատակը տան մթնոլորտը ջերմ պահելն է, որտեղ կտիրեն խաղաղությունն ու համերաշխությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...