Մազերի հինգ երանգ, որոնք ընտրում են ինքնավստահ կանայք

Միայն մազերի բնական գույնը չէ, որ կարող է շատ բան պատմել նրանց տիրուհու մասին շատ բան է ասում նաև այն գույնը, որն ընտրել է կինը իր մազերը ներկելու համար։

Ներկայացնում ենք մազերի այն հինգ գլխավոր երանգները, որոնք խոսում են այն մասին, որ այդ գույնով մազերը ներկած կինը շատ ինքնավստահ է։

Մարգարտագույն

Մազերի հինգ երանգ, որոնք ընտրում են ինքնավստահ կանայք

Մազերի բաց երանգն ընդհանրապես հաճախ է ասոցացվում կանացիության հետ։ Կինը, որը շիկահերի ներկապնակից հենց մարգարտագույնի երանգն է ընտրում, ամբոխից տարբերվելու իր ներքին մղումով է աչքի ընկնում։ Նա երբեք էքստրավագանտ զգեստ չի ընտրի, կամ մազերը կապույտ չի ներկի, բայց գիտի, թե ինչպես էլեգանտ երևա։

Ընկուզագույն

Մազերի հինգ երանգ, որոնք ընտրում են ինքնավստահ կանայք

Այս երանգը պատկանում է հիմնական խարտյաշին, սակայն միևնույն ժամանակ այն ավելի արտահայտիչ է։ Այս գույնն ընտրող աղջիկն աչքի է ընկնում բնականի նկատմամբ իր սիրով, ընդ որում՝ ոչ միայն արտաքինի հարցերում։ Շրջապատից նա անկեղծություն է պահանջում, չի կարողանում ներել սուտն ու դավաճանությունը։

Սաթե երանգ

Մազերի հինգ երանգ, որոնք ընտրում են ինքնավստահ կանայք

Բնական կարմրահերը հանդիպում է երկրի բնակչության միայն 2%-ի մոտ։ Ներկված կարմրահերները նույնպես շատ չեն։ Այս երանգն ընտրողները առանձնահատուկ անհատներ են։ Այս աղջիկները կարողանում են ընկերախմբի ոգին դառնալ, գիտեն, թե ինչպես է պետք ուրախանալ և հաստատ նրանց կողքին չեք տխրի։

Սառը շագանակագույն

Մազերի հինգ երանգ, որոնք ընտրում են ինքնավստահ կանայք

Շագանակագույնը՝ շոկոլադի երանգներով. ահա թե ինչ է ընտրում իսկական շքեղ կինը։ Նա իր տարիքից ավելի երիտասարդ է երևում, կարողանում է էլեգանտ երևալ, նրա կողմն են միշտ ուղղված տղամարդկանց հայացքները։

Գրաֆիտե սև

Մազերի հինգ երանգ, որոնք ընտրում են ինքնավստահ կանայք

Այս գույնի մազերով կանայք աչքի են ընկնում իրենց առեղծվածայնությամբ։ Այս գույնի մազեր ընտրող աղջիկները մագնիսի պես ձգում են տղամարդկանց։ Շատերին է գերում վառ կերպարը, առեղծվածայնությունն ու խստությունը, որը հատուկ է այս գույնի մազերն ընտրող կանանց։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...