Գինեկոլոգների ո՞ր ախտորոշումներին չպետք է կուրորեն հավատալ. սա պետք է իմանա յուրաքանչյուր կին

Գինեկոլոգիական որոշ ախտորոշումներ կանանց մոտ վախ և սարսափ են առաջացնում, չնայած որ իրականում իրենցից ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում, իսկ դրանցից ոմանք նույնիսկ գոյություն էլ չունեն։

Կպատմենք ձեզ գինեկոլոգների ամենատարածված կեղծ ախտորոշումների մասին։

Գինեկոլոգիական հիվանդություններ

Արգանդի վզիկի էրոզիա

Գինեկոլոգների ո՞ր ախտորոշումներին չպետք է կուրորեն հավատալ. սա պետք է իմանա յուրաքանչյուր կին

Այս ախտորոշումը գոյություն ունի միայն հետխորհրդային երկրներում։ Ողջ աշխարհի բժիշկները եկել են այն եզրակացության, որ արգանդի վզիկի փոփոխությունները կարող են նորմալ համարվել կապված ֆիզիոլոգիական հատուկ վիճակների հետ։ Իսկ հետո՝ էրոզիան կարող է զուտ այլ հիվանդությունների ախտանշան լինել, բայց ինքնին ախտորոշում չէ։

Սրա հետ մեկտեղ բժիշկները սիրում են պապիլոմայի վիրուս ախտորոշել և թանկարժեք բուժում նշանակել, որն իրականում ոչ մի արդյունք չի տա, քանի որ մարդու պապիլոմայի վիրուսը անբուժելի է։

Ձվարանների քրոնիկ բորբոքում

Գինեկոլոգների ո՞ր ախտորոշումներին չպետք է կուրորեն հավատալ. սա պետք է իմանա յուրաքանչյուր կին

Նման ախտորոշմանը նույնպես պետք չէ հավատալ։ Շատ հաճախ բժիշկներն ախտորոշում են այն, առանց անհրաժեշտ անալիզներն անելու՝ միայն հիվանդի բողոքների հիման վրա։ Եվ դա չի էլ կարող առանձին հիվանդություն լինել, հաճախ դա մեկ այլ հիվանդության ախտանշան է և բուժել այն պետք է միայն հիմնական պատճառի հետ համադրության մեջ։

Ուրեապլազմոզ

Գինեկոլոգների ո՞ր ախտորոշումներին չպետք է կուրորեն հավատալ. սա պետք է իմանա յուրաքանչյուր կին

Եվս մեկ առասպելական երևույթ, որ ծնվել է գինեկոլոգիայի աշխարհում։ Ureaplasma parvum և Ureaplasma urealyticum մանրէները անվնաս են և չեն կարող ազդել դաշտանային ցիկլի վրա, և հատկապես վերարտադրողականության և հղիության ընթացքի վրա։ Ուրեապլազմները կարող են մասնակցել բորբոքային գործընթացներին, բայց ավելի հաճախ նրանք վնասում են միզապարկն ու միզածորանը՝ առաջացնելով ուրետրիտ, ցիստիտ և այլն։

Ուրեապլազմոզը որպես առանձին հիվանդություն գոյություն չունի։ Քսուքում դրա հայտնաբերումը դեռ չի վկայում որևէ հիվանդության առկայության մասին։ Սա նորմալ միկրոֆլորայի մի մասն է, իսկ բժիշկները, չգիտես ինչու, ցանկանում են դա դուրս հանել օրգանիզմից։

Միկոպլազմոզ

Գինեկոլոգների ո՞ր ախտորոշումներին չպետք է կուրորեն հավատալ. սա պետք է իմանա յուրաքանչյուր կին

Բանն այն է, որ սա շատ ընդհանրացված ախտորոշում է, այն չի կարող գոյություն ունենալ։ Գոյություն ունի միկոպլազմների երկու տեսակ՝ Mycoplasma genitalium և Mycoplasma hominis։ Առաջինը վարակ է, որը փոխանցվում է սեռական ճանապարհով և բուժում է պահանջում։ Եվ բժիշկին, որն առանց հատուկ անալիզների պնդում է, որ ձեզ մոտ միկոպլազմա է, չպետք է հավատալ։ Այն հնարավոր է պարզել միայն քսուքի պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով արվող անալիզի հիման վրա։

Երկրորդ միկոպլազման միկրոֆլորայի բացարձակ սովորական բնակիչ է։ Նորմալ իմունիտետով առողջ կնոջ մոտ այն որևէ բորբոքային պրոցես չի առաջացնի։

Գարդներելեզ

Գինեկոլոգների ո՞ր ախտորոշումներին չպետք է կուրորեն հավատալ. սա պետք է իմանա յուրաքանչյուր կին

Gardnerella vaginalis սա մանրէ է, որը խաղաղ ապրում է օրգանիզմում և հայտնաբերվում է աշխարհի կանանց կեսի մոտ։ Այս խաղաղ մանրէին վարկաբեկել է մեկ այլ հիվանդություն՝ վագինոզը։ Սա արգանդում միկրոֆլորայի հավասարակշռության խախտումն է. լակտոբակտերիաների թիվը նվազում է,իսկ մյուս մանրէներինը՝ ավելանում։
Այնպես որ ճիշտ ախտորոշումն ավելիշուտ բակտերիալ վագինոզն է, որի բուժումը պետք է ուղղված լինի ոչ միայն գարդներելի վրա, այլ այլ մանրէների մի ամբողջ համալիրի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...