Այսքան գեղեցիկ և միայնա՞կ. այս կիսահաճոյախոսությունը շատ հաճախ է հունից հանում կանանց և աղջիկներին

Բոլորս էլ հաճախ ենք լսել՝ «այսքան գեղեցիկ աղջիկն ինչու է միայնակ» արտահայտությունը։ Շատերս դա հենց մեզ վրա ենք զգացել և իհարկե նյարդայնացել։

Նախ, ինչպե՞ս են մարդիկ կապ տեսնում գեղեցկության և տղամարդու առկայության միջև։

Իսկ երկրորդը՝ եթե կինը միայնակ է, ուրեմն այդտեղ ինչ որ մի բան այն չէ՞։ Միգուցե նա պարզապես միայնակ է, որովհետև «իմաստ չի տեսնում միայնակ չլինելու մեջ»։

Միգուցե կինը հավատում է սիրուն և մաքուր հարաբերություններին և պատրաստ չէ հենց այնպես հարաբերությունների կամ ամուսնության, միայն ամուսնացածի կարգավիճակ ունենալու համար։

Այսքան գեղեցիկ և միայնա՞կ. այս կիսահաճոյախոսությունը շատ հաճախ է հունից հանում կանանց և աղջիկներին

Դժվար է հասկանալ այն կանանց, որոնք ոչ թե տղամարդու կարիք ունեն, այլ «տղամարդու առկայության» կարիք։ Կամ նրանք, ովքեր շտապում են ամուսնանալ, որովհետև արդեն տարիքն է։

Սակայն եկեք ընդունենք, որ ինտիմի, ամուսնության, առավել ևս՝ երեխաներ ունենալու կարիք նորմալ կինը կարող է զգալ միայն կոնկրետ մարդու նկատմամբ, այլ ոչ որովհետև հանկարծ նրա բնազդներն են արթնանում և «ժամանակն է գալիս» և նա վազում է որձ գտնելու…

Իսկ հետո հանկարծ պարզվում է, որ սա բացարձակ այն չէր, ինչի մասին նա մտածում էր։ Եվ սկսվում են արցունքներն ու բաժանությունները։

Իսկական կինը նպատակ ունի՝ սիրել և սիրված լինել. ոչ ավել, ոչ պակաս։ Նա ցանկանում է լինել տղամարդու կողքին ոչ թե, որ այդպես պետք է, այլ որովհետև՝ նա թանկ է իր համար։

Այսքան գեղեցիկ և միայնա՞կ. այս կիսահաճոյախոսությունը շատ հաճախ է հունից հանում կանանց և աղջիկներին

Լինել հավատարիմ ընկերուհի և արժանի կին։ Ոչ թե պարզապես երեխա ունենալ, այլ սիրելի տղամարդուն երեխա նվիրել։ Եվ լավ մայր դառնալ։ Ճակատագիրը կառուցել ոչ թե կողքերը նայելով, այլ բանականությամբ և զգացմունքներով ապրելով։

Հասարակությունը կարող է ինչ ասես խոսի և մտածի։ Բայց միայն մենք ինքներս ենք որոշում, թե ինչպես ապրենք։ Թող որ բոլոր կանայք հանդիպեն իրենց կյանքի իսկական տղամարդուն, իսկ եթե ոչ, ավելի լավ է «պարզապես գեղեցիկ և միայնակ լինելը», քան շրջապատի կարծիքին զոհ գնալն ու դժբախտանալը։

Երջանիկ եղեք։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...