9 արտահայտություն, որոնք ավելի կարևոր են, քան «Ես քեզ սիրում եմ»-ը

Մարդիկ համարում են, որ արարքները բառերից կարևոր են: Սակայն երբեմն նաև որոշ արտահայտություններ շատ մեծ ազդեցություն են ունենում հարաբերություններում հաջողություն գրանցելու գործում:

Դա կարող է լինել ոչ միայն «Ես քեզ սիրում եմ»-ը, այլ ամենասովորական «կներես»-ն ու «շնորհակալություն»-ը: Այժմ տեսնենք, թե ինչ արտահայտություններ է պետք հաճախ ասել զուգընկերներին սերն արտահայտելու համար:

Դու կարող ես ինձ վրա հույս դնել:

Միշտ էլ ավելի հաճելի է այս արտահայտությունը լսել, քան՝ «Ահա, թե ինչ պետք է դու անես»-ը: Շատ կարևոր է, որ քո զուգընկերը քեզ համար պաշտպան լինի, քարե ամրոց, ուր դու հանգիստ ու ապահով կզգաս քեզ: Ձեր կողքին ունենալով այնպիսի մարդ, ով կօգնի ձեզ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ու զգայական մակարդակում, դուք ավելի ինքնավստահ եք դառնում: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ շարունակ զուգընկերոջ խնդիրները լուծելով` նա դադարում է ձեզ շնորհակալ լինել օգնության համար:

Շնորհակալություն

Այս բառը կարող է բավականին դատարկ բան թվալ, սակայն երբեմն մենք մոռանում ենք այն արտաբերել: Զուգընկերոջը շնորհակալություն հայտնելը նրա մոտ սեփական կարևորության զգացում է հարուցում, ինչպես նաև հասկացնել է տալիս, որ դուք գնահատում եք այդ հարաբերությունները: Այդ պատճառով էլ հաջորդ անգամ, երբ ձեր կինը ձեզ համար համեղ ճաշ պատրաստի, անպայման նրան շնորհակալություն հայտնեք:

Ես սխալ էի:

Շատ դժվար է հարաբերություններ կառուցել համառ մարդու հետ, կամ նրա հետ, ով երբեք իր սխալները չի ընդունում: Փոխհասկացվածության բանալին իրավիճակին ոչ միայն՝ իր, այլև՝ երկրորդ կեսի տեսանկյունից նայելու ունակությունն է: Պետք է կարողանալ ընդունել սեփական սխալները ու ստեղծված կոնֆլիկտի համար պատասխանատվություն կրել:

Կներես ինձ:

Այս արտահայտությունն անբաժանելիորեն կապված է նախորդի հետ: Կատարյալ մարդիկ չկան, և բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն: Սակայն որքան վեճեր կարող են լուծվել սովորական «կներես»-ով: Ընդ որում, այն պետք է անկեղծորեն ասել, երբ դուք ամբողջովին կընդունեք ձեր մեղքը:

Դու այնքան գեղեցիկ ես:

Կինը երբեք չի ձանձրանա այս արտահայտությունը լսել, հատկապես, եթե այն սիրելի տղամարդն է արտաբերում: Նա շատ տարբերակներ կարող է ունենալ` սկսած «Քեզ այս զգեստը շատ է սազում»-ից՝ մինչև «Ինձ քո նոր սանրվածքը դուր է գալիս»-ը: Ձեր կեսի համար շատ կարևոր է իրեն հմայիչ ու անկրկնելի զգալ:

Իսկ դո՞ւ ինչ ես մտածում:

Արտաբերելով այս արտահայտությունը` զուգընկերը հասկացնել է տալիս, որ ինքն ամեն բան իր մտածածով չի ուզում անել, այլ իր համար իսկապես կարևոր է ձեր կարծիքն այս կամ այն իրավիճակի վերաբերյալ: Հատկապես էական դեր դա խաղում է այն ժամանակ, երբ դուք լուրջ թեմա եք քննարկում կամ ապագայի մեծ պլաններ եք կազմում:

Ես այնքան, ուրախ եմ, որ հենց քեզ հետ եմ ամուսնացել:

Ամուսնական հարաբերությունների մեջ մտնելիս մենք երազում ենք, որ այն կատարյալ լինի ու ողջ կյանքի համար: Այդ պատճառով էլ այս արտահայտությամբ զուգընկերը ցուցադրում է իր իսկական ու հավերժական սերը:

Պատմիր ինձ…

Բոլոր մարդկանց դուր է գալիս, երբ իրենց ուշադրությամբ լսում են ու չեն ընդհատում: Երբեմն այնքան կարևոր է ունենալ այն մեկին, ում հետ հեշտությամբ կարող ես զրուցել ամեն ինչի մասին: Եվ հատկապես հաճելի է, երբ երկար ու հոգնեցուցիչ աշխատանքային օրվանից հետո զուգընկերը պատրաստ է լսել ձեր պատմությունն ամբողջությամբ, անգամ՝ ամենայն մանրամասնություններով: Նա միշտ ուժ ու ժամանակ կգտնի ձեզ հետ զրուցելու համար:

Ես հավատում եմ քեզ:

Ձեր զուգընկերը ոչ միայն ձեր նեցուկն է, այլև լավագույն ոգեշնչողը: Նա կիսում է ձեր հետաքրքրությունները, և ինչ էլ որ դուք անեք, ձեր երկրորդ կեսը միշտ կհավատա, որ ձեզ մոտ ամեն բան կստացվի:  Չարժե թերագնահատել այս բառերի ուժը: Դրանք օգնում են ընտանեկան կյանքի բարդությունները լուծել ու կյանքն ավելի լավը դարձնել:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...