Ի՞նչ տարօրինակություններ ունեն կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրը

Որպես կանոն, կենդանակերպի յուրաքանչյուր նշանի վարքի տարօրինակությունները տարբեր են:

Եվ պարզելու համար, թե որոնք են դրանք , դուք պետք է կարդաք այս հոդվածը։

Ջրհոս

Կենդանակերպի այս համաստեղության տակ սովորաբար շատ տարօրինակ մարդիկ են ծնվում:

Պարզամիտներից մինչև անհավատալի հանճարներ: Նրանք մեծ ֆանտազիորներ են և տարօրինակ երևույթների սիրահարներ։ Սրանով և կայանում է Ջրհոսների ողջ էությունը։

Կարիճ

Կարիճը բացարձակապես նորմալ է: Նրան դուր չեն գալիս ֆանտաստիկան ու միստիկ երևույթները։ Եվ դա զարմանալի չէ: Ի վերջո, նա փորձում է ամեն ինչի մեջ տեսնել միայն ճշմարիտ իմաստ:

Միևնույն ժամանակ, մյուսների համար Կարիճի պահվածքը հաճախ տարօրինակ է թվում, քանի որ նրան դուր չի գալիս այն, ինչ դուր է գալիս մյուսներին: Բացի այդ, նա հակում ունի մարդկանց մեծ մասի համար անհասկանալի բաների և երևույթների նկատմամբ:

Խոյ

Խոյը նախ գործում է, իսկ հետո խորհում դրանց հետևանքների մասին։ Այս հանգամանքը շատ լավ է բնութագրում Խոյին:

Նա հաճախ առաջնորդվում է պահի ազդեցությամբ և չի էլ հասցնում գիտակցել ինչու արեց և պետք էր արդյոք։

Խեցգետին

Խեցգետինների տարօրինակութթյունը կայանում է նրանց տրամադրության կտրուկ փոփոխության մեջ։

Մեկ նրանք ուրախ են , դրական էներգիայով լեցուն, մեկ էլ չգիտես ինչու այդ տրամադրությունը հոդս են ցնդում՝ կարծես չի էլ եղել։

Կշեռք

Կշեռքը համաստեղություն է, որի տակ մեծ թվով հոգեբաններ են ծնվում, ինչը ինքնին տարօրինակ է:

Չէ, որ Կշեռքները այն մարդիկ են, ովքեր անընդհատ ինչ-որ բան կասկածում ու երկմտում են, նրանց համար հեշտ չէ որևէ որոշում կայացնել, նույնիսկ եթե դա կլինի ամենապարզը։

Ցուլ

Համառ խառնվածքը Ցուլերի առանձնահատկությունն է, որը բառացի իմաստով կործանարար կերպով ազդում է նրանց կյանքի վրա:

Ցուլը երբեք չի նահանջի, նույնիսկ եթե յուրաքանչյուր ոք, ներառյալ ինքը, հասկանա, որ ճշմարտությունը նրա կողքին չէ:

Աղեղնավոր

Աղեղնավորներն առանձնանում են իրենց ամբողջականությամբ: Նրանք անընդհատ ճնշում են, մարդկանցից խոստումներ են պահանջում, քաջ գիտակցելով, որ դա դժվար թե հնարավոր լինի իրականացնել:

Եվ եթե այդ խոստումները խախտվել են, ապա նրանք սարսափելի սկանդալ են սարքում: Բացի այդ, Աղեղնավորը շատ տարօրինակ հումորի զգացում ունի. Այն բաղկացած է միայն սեռական թեմայով կատակներից:

Ձուկ

Արտաքին տեսքից Ձկները անվնաս և խոցելի մարդիկ են թվում, և, պետք է ասել որ նրանք հենց այդպիսին էլ կան:

Ավելին, այս նշանը ժամանակ առ ժամանակ ցույց է տալիս հասարակությանը, որ նա այնքան էլ բարեսիրտ չէ:

Անընդհատ և անսպասելի ձևով նրանք կարող են ստեղծել ինտրիգներ, դժգոհություններ և կոնֆլիկտներ. Այս ամենը Ձկներին խատուտիկից վերածում է ոզնու։

Կույս

Նրանք ունեն ռացիոնալ մտածելակերպը, որը հասնում է կատարելության մակարդակի։ Նրանց բանականությունը միշտ իշխում է զգացմունքներին և նրանք երբեք էմոցիոնալ պորթկման տակ ոչինչ չեն անում։ Ինչ որ տեղ նրանք հիշեցնում են բիոռոբոտների։

Երկվորյակ

Երկվորյակները դժվարություններ ունեն թվերի հետ `այս համաստեղության տակ ծնված մարդկանց հիմնական տարօրինակությունը այդ է:

Երկվորյակները, իհարկե, ոչ բոլորը, բայց նրանց մեծ մասը չգիտեն ինչպես հետևել թվերին, հիշել թվերը և ամբողջովին չեն հասկանալ թվաբանություն:

Առյուծ

Առյուծները նարցիսիստական բնույթ ունեն: Եթե շրջապատի մարդիկ ի վիճակի են հաղթահարել դա (ինչը շատ դժվար է), ապա Առյուծը դառնում է բաց և հասկանալի:

Այծեղջյուր

Այս կենդանակերպը միանգամայն պարզ և հասկանալի նշան է: Նա գրեթե տարօրինակություններ չունի, որպես այդպիսին:

Միակ բացասականն գիծնայն է, որ Այծեղջյուրը շատ մոռացկոտ է: «Մի ականջից մտնում է, մյուսից դուրս գալիս»  սա հենց նրանց մասին է:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...