«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները

Հին հունական փիլիսոփա Սոկրատեսն իր իմաստությամբ մինչ օրս կարող է դասեր տալ յուրաքանչյուրին։

Մենք առաջարկում ենք ծանոթանալ անմահ փիլիսոփայի անմահ մտքերին, որոնք կսովորեցնեն ապրելու կանոնները։

1. Երկու չարիքներից միշտ ընտրեք փոքրագույնը՝ փոքր չարիքը։

2. Ամուսնությունը, եթե անկեղծ լինենք, չարիք է, բայց անհրաժեշտ չարիք:

3. Ուտելիքի լավագույն համեմունքը քաղցն է:

4. Մարդ անկարող է լինել իմաստուն ամեն ինչում: Հետևաբար, ով ինչ գիտի, դրանում էլ իմաստուն է:

5. Գիտելիքից ուժեղ ոչինչ չկա, այն կարող է հաղթել անգամ հաճույքին։

6. Արատներն ու չարիքը չիմացության, տգիտության ծնունդն են:

7. Ճանաչի՛ր ինքդ քեզ:

8. Մեծագույն իմաստությունը չարը բարուց տարբերելն է:

9. Հարբեցողությունը արատներ չի ծնում. այն դրանք բացահայտում է:

10. Միայն տխմարներն են իմաստ փնտրում ամեն ինչի մեջ:

11. Ոչ ոք քո ընկերը չէ, ոչ ոք քո թշնամին չէ, բայց ամեն մարդ քո ուսուցիչն է:

12. Ես գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ, թեպետ մյուսները դա էլ չգիտեն:

13. Մարդիկ պահանջում են խոսքի ազատություն մտքի ազատության փոխարեն, որն իրենք չունեն:

14. Լավագույն ամուսնությունը, երբ ամուսինը խուլ է, իսկ կինը` կույր:

15. Նախանձը հոգու խոց է։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Загрузка ...